Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

ԱՄՆ-ում փորձարկել են աղիների քաղցկեղի՝ ռադիոակտիվ գնդակների միջոցով բուժման նոր մեթոդը. news.am

ԱՄՆ-ում փորձարկել են աղիների քաղցկեղի՝ ռադիոակտիվ գնդակների միջոցով բուժման նոր մեթոդը. news.am

ԱՄՆ-ում իրականացվել են աղիների քաղցկեղի բուժման սկզբունքորեն նոր մեթոդի փորձարկումները: Այս մեթոդը ենթադրում է, որ հիվանդի օրգանիզմում պետք է տեղադրվեն փոքրիկ ռադիոկատիվ գնդակներ:  Դրանք փոքր ռետինե գնդակներ են, որոնք իրենց տարամագխով փոշու հատիկից էլ փոքր են, որոնք տեղադրվում են ուռուցքին անմիջապես մոտ եւ ռադիոակտիվ ճառագայթում իրականացնում, ինչըը ոչնչացնում է քաղցկեղի բջիջները:

 

Կլինիկական հետազոտություններին աղիների քաղցկեղով տառապող 530 մարդ է մասնակցել: Նրանց կեսը բուժում է ստացել, այսպես կոչված, միկրոսկոպիկ ռադիոթերապիայի միջոցով, մյուս կեսը դասական բուժում է ստացել:

 

Ընդհանուր առմամբ, առաջին խմբի հիվանդների մոտ հաջողվել է 20.5 ամսով կասեցնել քաղցկեղի զարգացումը, այնինչ վերահսկիչ խմբում այդ թիվը կազմել է 12.6 ամիս: Հետազոտությունը շարունակվել է վեց տարվա ընթացքում: Որոշ հիվանդներ, ովքեր բուժվում էին այս մեթոդով, կարողացան ապրել 5 տարուց ավելի:

 

Այս բուժումը 13 տարի առաջ առաջինն ընդունած հիվանդը դեռեւս ողջ է: Ռետինե գնդակները պարունակում են ռադիոակտիվ իզոտոպ իտտրիում 90: Այն հասցվում է անմիջապես ուռուցքի արյունատար անոթներ հատուկ կաթետերի միջոցով, որը տեղադրվում է աճուկի շրջանում: 

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. medikforum.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ