Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

Քաղցկեղի բջիջները կարող են «քնել» և խուսափել քիմիաթերապիայից. 1in.am

Քաղցկեղի բջիջները կարող են «քնել» և խուսափել քիմիաթերապիայից. 1in.am

Գիտնականներն արյան և ոսկրածուծի նմուշների հետազոտություն են իրականացրել, որը վերցրել են 4-ամյա հիվանդից, երբ նրա մոտ առաջին անգամ հայտնաբերվել է քաղցկեղ, և այժմ՝ 25 տարեկանում: Պարզվել է՝ բջիջների կազմությունը, չնայած նոր գենետիկական փոփոխություններին, շատ նման է: Երկու դեպքում էլ հայտնաբերվել է ԴՆԹ-ի յուրահատուկ մուտացիա՝ BCR և ABL1 գեների միաձուլում: Այս մասին հայտնում է Rosbalt-ը:

 

Գիտնականների կարծիքով՝ այն, որ հիվանդությունը կրկնվել է 20 տարի անց, ապացուցում է, որ առաջին բուժման ընթացքում որոշ քաղցկեղային բջիջներ «քնած են եղել» և չեն ենթարկվել քիմիաթերապիայի, ինչն ուղղված է արագ կիսվող բջիջների դեմ:

 

Հետազոտության ղեկավար պրոֆեսոր Մել Գրիվզը քաղցկեղն անվանել է «խորամանկ» հիվանդություն՝ հերթական անգամ ցուցադրելուվ էվոլյուցիայի զարմանալի հնարավորությունները: Նա համոզված է, որ ապագայում կկարողանան մեթոդ մշակել այդ բջիջների աճն արագացնելու համար, ինչը բուժումն ավելի արդյունավետ կդարձնի:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. oncoportal.net
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ