Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

Քաղցկեղը 3-6 ամսում բուժելու բնական դեղամիջոց` 20-րդ դարի նշանավոր բժիշկ-գիտնականի կողմից. tert.am

Քաղցկեղը 3-6 ամսում բուժելու բնական դեղամիջոց` 20-րդ դարի նշանավոր բժիշկ-գիտնականի կողմից. tert.am

Մարդիկ և բժիշկները տարբեր ժամանակներում նորանոր միջոցներ են մտածում և փորձարկում, որոնք կարող են որոշ չափով բուժել քաղցկեղը, սակայն դրանցից ոչ մեկը 100 տոկոսանոց արդյունք չի ապահովել:

 

Ինչպես հայտնում է healthylifeland.com-ը`  արդյունավետ  բուժման միջոցներից մեկն առաջարկել է Քաղցկեղի հետազոտության եվրոպական կենտրոնի ամենանշանավոր գիտնականներից մեկը` ֆիզիկոս, արյան մասնագետ, կենսաքիմիկոս և դեղագետ գերմանացի բժշկուհի Բուդվիգը, ով ծնվել է 1908-ին և մահացել 2003-ին:  95 տարվա կյանքի ընթացքում բժշկուհին 7 անգամ դարձել է Նոբելյան մրցանակի թեկնածու:

 

Նա առաջարկել էր բուժման եղանակ, որի շնորհիվ  ուռուցքներից կարելի է ձերբազատվել 3 ամսում: Ըստ նրա՝ օրգանիզմին անհրաժեշտ նյութերի բացակայությունն է բերում հիվանդությունների առաջացման և մահացության: Նա այն մարդկանցից էր, ով պնդում էր, որ ցանկացած հիվանդություն, անգամ քաղցկեղը, հնարավոր է բուժել բնական դեղամիջոցներով: Նրա առաջարկած բուժումը կատարվում է ընդամենը երկու բաղադրիչով` թարմ կաթնաշոռով և կտավատի ձեթով: Այս բաղադրիչների խառնուրդը ֆոսֆատներ և լիպոպրոտեիններ է պարունակում, որոնք կարևոր են քաղցկեղով հիվանդների համար:

 

Խառնուրդ պատրաստելու համար անհրաժեշտ է կես բաժակ կաթնաշոռ և 2-6 թեյի գդալ կտավատի ձեթ: Բաղադրիչները պետք է լավ խառնել, մինչև բավականին խիտ խառնուրդ ստացվի: Խառնուրդը պետք է օգտագործել ամեն օր՝ 6 ամսվա ընթացքում: Ուռուցքների անհետացումը կարելի է զգալ 3 ամսից:

 

Ծանր հիվանդների համար օրական անհրաժեշտ չափաբաժինն է՝ 100 գրամ կաթնաշոռ և 6 թեյի գդալ կամ 40-50 գրամ կտավատի ձեթ: Այս միջոցը կողմնակի ազդեցություն չի գործում:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ