Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

Սմարթֆոնը կարող է օգնել ախտորոշել աչքի քաղցկեղը. med.news.am

Սմարթֆոնը կարող է օգնել ախտորոշել աչքի քաղցկեղը. med.news.am

Սովորական սմարթֆոնի միջոցով արված նկարը կարող է օգնել ախտորոշել ռետինոբլաստոման՝ աչքի քաղցկեղը, որը քաղցկեղի ամենաագրեսիվ տեսակներից է, հիմնականում ախտահարում է մինչեւ 5 տարեկան երեխաներին:

Հենց այդպիսի մի նկար օգնեց փրկել երկու տարեկան Ավերի՝ Ջուլի Ֆիցջերալդի որդու կյանքը:

Տեսնելով, որ նկարների վրա իր որդին տարօրինակ աչքեր ունի՝ Ջուլին անհանգստացավ: Իսկ հետո համացանցում կարդաց, որ այսպիսի նկարները կարող են խոսել առողջական խնդիրների մասին եւ դիմեց բժշկի, որն էլ հաստատեց՝ փոքրիկн աչքի քաղցկեղ ունի: Դա օգնեց ժամանակին բուժում սկսել: Եվ, չնայած նրան, որ փոքրիկը զրկվեց մի աչքից, նա ողջ մնաց:

Եվ այսպես, քաղցկեղի ախտորոշման համար կարելի է օգտագործել սմարթֆոն: Ընդ որում՝ ինչքան որակյալ է տեսախցիկը, այդքան մեծ է հավանականությունը, որ քաղցկեղի այս տեսակը հնարավոր կլինի ախտորոշել ժամանակին:

Եթե նկարի վրա՝ աչքի բբի շրջանում սպիտակ կետ կա, խորհուրդ է տրվում անհապաղ դիմել բժշկի: Փաստ չէ, որ դա անպայման քաղցկեղ կլինի, սակայն, ամեն դեպքում, ուշադրություն դարձնել պետք է:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. med-consult.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ