Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

Նոր դեղորայքի ներարկումը կարող է օգնել հաղթահարել քաղցկեղը. news.am

Նոր դեղորայքի ներարկումը կարող է օգնել հաղթահարել քաղցկեղը. news.am

Հակամարմիններ պարունակող նոր դեղորայքի ներարկումը կարող է օգնել հաղթահարել քաղցկեղը նույնիսկ հիվանդության զարգացման վերջին փուլերում: Այս մասին պատմեց Stanford University School of Medicine-ը ներկայացնող գիտնականների խումբը: Մասնագետները հավատում են, որ լաբորատորիայում ստեղծված հակամարմինները կարող են «սովորեցնել» իմունիտետին գրոհել մելանոման, ինչպես նաեւ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը, կրծքագեղձի ու թոքերի քաղցկեղները եւ նույնիսկ դրանց մետաստազները մարմնի մյուս մասերում:

 

Գործում է նույն այն մեխանիզմը, որը ստիպում է օրգանիզմին վանել փոխպատվաստված օրգանները: Երկու դեպքում էլ հակամարմինները՝ ներառյալ օտար մարմինները տարբերակող մոլեկուլները, միացնում են իմունային համակարգը: Հակամարմինները միանում են օտարածին մարմինների սպիտակուցներին (տվյալ դեպքում՝ ուռուցքին) եւ հատուկ ազդանշանային բջիջների միջոցով «կանչում» T-բջիջները, որոնք իմունային համակարգի առաջամարտիկներն են: T-բջիջները, ժամանելով ախատահարման վայր, սկսում են գրոհել օտարածին մարմինները եւ քայքայել դրանք: T-բջիջները կարող են բազմանալ եւ գրոհել ո՛չ միայն ուռուցքը, այլ նաեւ դրա մետաստազները: Պրոֆեսոր Էդգար Էնգլեմանը՝ հետազոտության առաջատար հեղինակը, պնդում է, որ այս մեթոդը հեռանկարային է թվում, քանի որ առաջին փորձարկումների ժամանակ հնարավոր եղավ նկատել, ինչպես է իմունիտետը քայքայում ուռուցքը: Հետազոտության ընթացքում գիտնականները հակամարմիններ են վերցրել կրծողներից, եւ ներարկել քաղցկեղով տառապող մկներին՝ դրանք ազդանշանային բջիջներն ակտիվացնող քիմիկատների հետ մեկտեղ: Ներարկման արդյունքում մկների իմունային համակարգը կարողացավ հաղթահարել քաղցկեղը եւ հաջորդ մի քանի տարիների ընթացքում կրծողները քաղցկեղ չունեին: Պրոֆեսոր Էդգար Էնգլեմանի խոսքով, ի տարբերություն քաղցկեղի բուժման այլ մեթոդների, այս մեթոդը կարող է պայքարել քաղցկեղի տարբեր տեսակների դեմ: Գիտնականները պատրաստվում են մեթոդի կլինիկական փորձարկումներ իրականացնել:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. vk.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ