Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

Նոր գործիքը կարող է հեշտացնել ուղեղի ուռուցքի հեռացման վիրահատությունը. news.am

Նոր գործիքը կարող է հեշտացնել ուղեղի ուռուցքի հեռացման վիրահատությունը. news.am

Բրիտանական կլինիկաներից մեկում փորձարկում են նոր լազերային գործիքը, որը կարող է զգալիորեն թեթեւացնել ուղեղի քաղցկեղի հեռացման վիրահատությունը եւ կրճատել դրա տեւողությունը: Վիրահատության հիմնական բարդություններից մեկն այն է, որ շատ դժվար է որոշել` ո՞ր հյուսվածքները պետք է հեռացնել, որոնք՝ ոչ: Իսկ նոր գործիքը, որը արտաքնապես գրիչի է նման, ազդանշանների միջոցով տեղեկացնում է վիրաբույժին, երբ հերձադանակը հասնում է քաղցկեղային գոյացության եզրերին՝ դրանով իսկ հնարավորություն տալով որոշել ուռուցքի չափսերն ու եզրերը:

 

Core անվանումը ստացած նոր գործիքն ինֆրակարմիր ճառագայթի միջոցով սքանավորում է հիվանդի մարմնի մասերը՝ տարբերելով առողջ բջիջները քաղցկեղային բջիջներից եւ տրամադրելով այդ տեղեկատվությունը վիրաբույժին: Ընդ որում՝ հյուսվածքների կագավիճակը որոշելու համար պահանջվում է 1 վայրկյանից քիչ, եւ եթե վիրաբույժը սկսում է կտրել առողջ հյուսվածքները, գործիքը նրան տեղեկացնում է:

 

Կանադայում այս գործիքը բավականին արդյունավետ դրսեւորեց իրեն մաշկի քաղցկեղի վիրահատությունների ժամանակ: Այժմ բժիշկները հույս են հայտնում, որ այն կարող է օգնել նաեւ ուղեղի քաղցկեղի դեպքում: Լոնդոնում այս գործիքն առաջին անգամ օգտագործել են ուղեղի քաղկցկեղի վիրահատության համար անցած շաբաթ, իսկ տարվա ընթացքում նախատեսվում է այս գործիքի միջոցով եւս 30 վիրահատություն անցկացնել:

 

«Նմանատիպ այլ գործիք այս պահին գոյություն չունի», - նշում է նյարդավիրաբույժ Բաբար Վագասը, ով այն բժիշկներից էր, որ Core-ը բերեց Բրիտանիա: «Ուղեղի վիրահատությունները շատ բարդ են: Երբեմն հյուսվածքների անգամ մեկ միլիմետրի հեռացումը կարող է հսկայական վնաս հասցնել կամ խոսակցությունների պատճառ դառնալ: Եթե գործիքը կարողանա այս վիրահատությունն ավելի անվտանգ եւ ճշգրիտ դարձնել, դա շատ բան կփոխի»:

 

Բժշկի խոսքով՝ այս գործիքի շնորհիվ կարելի է խուսափել ավելորդ բիոփսիայից վիրահատության ընթացքում եւ ժամանակ տնտեսել:

 

 

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ