Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

Ֆիզիկական լավ պատրաստվածությունը նվազեցնում է քաղցկեղի զարգացման հավանականությունը. 1in.am

Ֆիզիկական լավ պատրաստվածությունը նվազեցնում է քաղցկեղի զարգացման հավանականությունը. 1in.am

Գիտնականները հայտարարում են, որ այն տղամարդիկ, ովքեր ֆիզիկապես լավ են պատրաստված, թոքերի և կոլոռեկտալ քաղցկեղով ավելի քիչ են հիվանդանում: Եթե նույնիսկ հիվանդությունը գլուխ բարձրացնի, ապա ֆիզիկական պատրաստվածությունը կնվազեցնի քաղցկեղից մահանալու հավանականությունը: Այս ուսումնասիրության մանրամասները հրապարակվել են JAMA Oncology ամսագրում:

 

Ուսումնասիրությանը 13.949 տղամարդ է մասնակցել, որոնց ֆիզիկական վիճակին հետևել են 1917-2009 թթ. ժամանակահատվածում, իսկ առողջությանը՝ 1999-2009 թթ.:

 

Աշխատանքի արդյունքները ցույց են տվել, որ ֆիզիկապես պատրաստված տղամարդկանց մոտ թոքերի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը նվազում է 55 %-ով, իսկ կոլոռեկտալ քաղցկեղով՝ 44 %-ով: Ավելին՝ նման հիվանդություններից մահացության ռիսկերը 32%-ից ավելի քիչ են: Գիտնականները պլանավորում են նմանատիպ ուսումնասիրություն անցկացնել նաև կանանց շրջանում:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. doruchenko.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ