ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն
Գիտնականները քաղցկեղի բջիջների «ունիվերսալ անջատիչ» են հայտնաբերել. news.am
Ամերիկացի կենսաբանнերրը պարզել են, որ քաղցկեղի բջիջներն իրենց մեջ աճի «ունիվերսալ անջատիչ» են պարունակում, որը սովորաբար գործի է դրվում այն ժամանակ, երբ դրանք հասնում են անհրաժեշտ չափերի: Այս էֆեկտն ակտիվացնող դեղերը կարող են կանխել քաղցկեղի աճը:
Բժիշկների միջազգային խումբը քաղցկեղային բջիջների սպիտակուցների ունիվերսալ համակցություն է հայտնաբերել: Այս համակցությունը կարող է դադարեցնել քաղցկեղի աճը, նշվում է Oncogene ամսագրում լույս տեսած հոդվածում:
«Մենք կարծում էինք, որ քաղցկեղի բջիջները պարզապես կորցնում են վերահսկողությունը: Սակայն պարզվեց, որ իրականում այդ բջիջների մոտ պահպանվում է հիշողության այն ֆրագմենտը, որը վերաբերվում է դրանց երբեմնի «օրինապաշտ վիճակին»: Սա այն է, ինչի պատճառով մեր բացահայտումն այդքան կարեւոր է դառնում», - նշում է Ջորջթաունի համալսարանի աշխատակից Անտոն Վելշթայնը (Anton Wellstein):
Վելշթայն ու գործընկերները հայտնաբերեցին, որ քաղցկեղային բջիջները՝ չնայած խաթարված ԴՆԹ-ին, պահպանում են իրենց բազմացումը վերահսկելու գործառույթը:
Հոդվածի հեղինակներից մեկը, հետեւելով քաղցկեղի նմուշների աճի գործընթացին, նկատել է, որ «գերբնակեցված» անոթների քաղցկեղային բջիջները շատ ավելի մեծ դժվարությամբ էին ներթափանցում գիտափորձում ներառված կենդանիների առողջ հյուսվածքները, քան հարաբերականորեն ազատ անոթների բջիջները:
Քաղցկեղի բջիջների աճի արագության տարբերությունը զարմացրեց կենսաբաններին: Պարզվեց, որ «գերբնակեցված» կոլբաների քաղցկեղային բջիջների աճի արագության անկման պատճառն այն էր, որ դրանց մոտ ակտիվ էր Hippo սպիտակուցների շղթան, որն էլ պատասխանատու է օրգանների չափերի համար քաղցկեղի բջիջների կայացման փուլում:
«Տեսականորեն միեւնույն քաղցկեղային բջիջները կարելի է դարձնել ե՛ւ ավելի ագրեսիվ, ե՛ւ ավելի հանգիստ՝ կախված Hippo-ի ակտիվությունից», - նշում է Վելշթայնը:
Նրա խոսքով՝ ինչպես ցույց տվեց գիտափորձը, Hippo-ի լիարժեք տարբերակն առկա է քաղցկեղի ո՛չ միայն մեկ, այլ բազմաթիվ տեսակների մեջ՝ ներառյալ կրծքագեղձի քաղցկեղը, շագանակագեղձի, ենթաստամոքսային գեղձի, թոքերի քաղցկեղը եւ քաղցկեղի մի շարք այլ տեսակներ: Ինչպես ենթադրում են գիտնականները, Hippo-ն ակտիվացնող դեղամիջոցները կարելի է օգտագործել քաղցկեղի բջիջների աճը դանդաղեցնելու և մետաստազները կասեցնելու համար հիվանդության վաղ փուլում:
Կարդացեք նաև
07.05.2021
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
