Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

Ուղեղի քաղցկեղը բուժում են փայտացման դեմ պատվաստանյութով. news.am

Ուղեղի քաղցկեղը բուժում են փայտացման դեմ պատվաստանյութով. news.am

Ամերիկյան գիտնականները պարզել են, որ փայտացման դեմ հասարակ պատվաստումը կարող է բավականաչափ ամրապնդել օրգանիզմը քաղցկեղի դեմ պայքարելու համար: Այս արդյունավետությունը վառ արտահայտվում է գլիոբլաստոմայի՝ ուղեղի քաղցկեղներից մեկի բուժման ժամանակ:

 

Դյուկի համալսարանի մասնագետներն աշխատում են քաղցկեղի ամենավտանգավոր տեսակներից մեկի՝ գլիոբլաստոմայի բուժման նոր մեթոդների մշակման վրա: Փորձարկումների ընթացքում նրանք տարբեր միջոցներով փորձել են ամրապնդել հիվանդների իմունային համակարգը: Պարզվեց, որ այս գործում կարող է շատ օգտակար լինել փայտացման դեմ սովորական պատվաստանյութը:

 

Մեկ պատվաստանյութը կարող է զգալի կերպով երկարաձգել գլիոբլաստոմայով տառապող հիվանդների կյանքը: Սովորաբար քաղցկեղի այս ուռուցքով տառապողները չեն ապրում մեկ տարուց ավելի՝ ախտորոշման պահից: Սակայն այս պատվաստանյութի շնորհիվ նրանց կյանքի տեւողությունը կարելի է երկարացնել եւս 5 տարով: Թերապիայի ընթացքում գիտնականները հեռացրել են հիվանդի իմունային որոշ բջիջներ, «սովորեցրել են» դրանք տարբերել ուռուցքը եւ նորից վերադարձրել օրգանիզմ: Բուժման այս մեթոդը շատ տարածված է մի շարք ուռուցքների թերապիայիում:

 

Սակայն գլիոբլաստոման իր առանձնահատկություններն ունի: Այս ուռուցքները ցիտոմեգալովիրուս անվանումով վիրուս են կուտակում, որը վարակում է մարդկանց՝ սովորաբար առանց ախտանշանների ի հայտ գալու: Առայժմ հայտնի չէ, կարո՞ղ է արդյոք ցիտոմեգալովիրուսը ուղեղի քաղցկեղի պատճառ լինել, թե՝ ոչ: Նոր հակաուռուցքային պատվաստանյութը, սակայն, որն ուղղված է այս վիրուսի դեմ, իմունային բջիջներին ուռուցքը գրոհելու հրաման է տալիս:

 

Այս թերապիան ինքնին հնարավորություն է տալիս հիվանդներին ավելի երկար ապրել: Այսպես, քիմիաթերապիայից հետո նրանք ապրում են հիմնականում 12-14 ամիս, իսկ իմունոթերապիայից հետո ՝ 18 ամիս: Սակայն փայտացման դեմ ուղղված պատվաստանյութերը, ինչպես պարզվեց, է՛լ ավելի են ակտիվացնում իմունային համակարգը գլիոբլաստոմայի բուժման ընթացքում:

 

Սա այն նույն պատվաստանյութն է, որը ստանում են սովորական վնասվածքներ ստացած մարդիկ: Սկզբնական ուսումնասիրությունների արդյունքն այնքան տպավորիչ էր, որ այժմ գիտնականները պլանավորում են ավելի մեծ թվով հիվանդներ ներառել հետազոտություն գործընթացոոմ: Գլիոբլաստոմայով հիվանդ մի կին փայտացման դեմ պատվաստանյութի ներարկումից հետո ապրում է արդեն 8 տարի՝ չնայած նրան, որ 2006 թվականին հիվանդության ախտորոշման ժամանակ բժիշկները նրան երեք ամսվա կյանք էին տալիս:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. dreamsite.name
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ