Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

Մարդիկ այլեւս չեն ճաղատանա քիմիաթերապիայի պատճառով. news.am

Մարդիկ այլեւս չեն ճաղատանա քիմիաթերապիայի պատճառով. news.am

Շատ մարդկանց մոտ քիմիաթերապիան ասոցացվում է սրտխառնոցի, վատ ինքնազգացողության եւ ճաղատանալու հետ: Գիտնականների խոսքով՝ այժմ կողմնակի որոշ ազդեցություններից կարելի է ազատվել: Մասնավորապես, հնարավոր է կանխել ճաղատությունը:

 

Ինչպես հայտնում է New York Times-ը, կրծքագեղձի քաղցկեղով տառապող որոշ կանանց հաջողվում է պահպանել գլխի մազածածկույթը (մարմնի մազածածկույթը, սակայն, պահպանել չի հաջողվի) շնորհիվ տեխնոլոգիայի, որը բառացի սառեցնում է գանգի մաշկը: Այդ նպատակով գլխարկ է օգտագործովում՝ այն գլխարկներից, որոնք սովորաբար հագնում են լողավազան գնալիս: Գլխարկի մեջ հատուկ գել կա, որը սառեցնում է մաշկը մինչեւ -30˚C (-22՝ ըստ Ֆարենհեյթի): Այն պետք է կրել 7 ժամ, մազի ֆոլիկուլները ցրտի պատճառով յուրատեսակ «քուն» են մտնում եւ չեն ներծծում քիմիկատները, որոնք մազաթափության պատճառ են դառնում: Այս գլխարկներն օգտագործած 15 հիվանդներ կորցրել են իրենց գլխի մազածածկույթի ընդամենը 20 տոկոսը:

 

Վերոնշյալ տեխնոլոգիան, ի դեպ, այդքան էլ նոր չէ:

 

Յուրաքանչյուր 30 րոպեն մեկ՝ գլխարկը պետք է փոխել, այս ամենն օրական արժե 750 դոլար:

 

Գլխարկների վարձակալումն արժե 2000 դոլար, բժշկական ապահովագրությունը չի ծածկում այս ծախսերը: Սակայն, ինչպես հայտնում են արեւմտյան լրատվամիջոցները, ամեն ինչ կարող է փոխվել, եթե ամերիկյան FDA-ն հավանության արժանացնի DigniCap ընկերության գլխարկները, որոնք այժմ մշակվում են պիլոտային ծրագրի շրջանակներում:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. strizhka-volos.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ