ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն
Գիտնականները վտանգավոր քաղցկեղի դեմ պայքարի նոր միջոց են գտել. news.am
Մասաչուսեթսի հիվանդանոցին կից գործող օնկոլոգիական կենտրոնի գիտնականները վտանգավոր ուռուցքի դեմ պայքարի նոր միջոց են բացահայտել: Հայտնի է, որ քրոմոսոմները տելոմերներ՝ յուրահատուկ պաշտպանիչ «կափարիչներ» ունեն, որոնք կանխում են տրոհման ընթացքում գենետիկ տեղեկատվության կորուստը, իսկ բջիջներն ինչքան ծերանում են, այնքան կրճատվում են: Երբ տելոմերները շատ են կարճանում, բջիջն այլեւս չի տրոհվում:
Գիտնականներին հաջողվել է պարզել, որ քաղցկեղածին բջիջները հատուկ մեխանիզմ ունեն, որով տելոմերազ ֆերմենտի հաշվին երկարացնում են տելոմերները: Այդ մեխանիզմը քաղցկեղածին բջիջներին հնարավորություն է ընձեռում բազմանալ, եւ եթե այդ գործողությունն ընդհատվի, հնարավոր կլինի կանգնեցնել ուռուցքի աճը: Դա կարելի է փոքրիկ մոլեկուլի օգնությամբ անել, որն արգելափակում է տելոմերների երկարացման ալյընտրանքային (ALT) ճանապարհի առանցքային քայլերից մեկը եւ խոչընդոտում ուռուցքային բջիջների դրական ALT-ի աճը:
Այս բացահայտումը կօգնի դրական ALT տեսակի քաղցկեղի (որոնց թվում են՝ օստեոսարկոման, գլիոբլաստոման եւ ենթաստամոքսային գեղձի ուռուցքի որոշ տեսակներ) բուժման այլընտրանքային մեթոդ ստեղծել: Օրինակ VE-821 եւ AZ20 մոլեկուլները զսպել են ATR-ի (սպիտակուց, որը կարգավորում է ԴՆԹ-ի վերականգնումը եւ մեծ դեր խաղում տելոմերների այլընտրանքային երկարացման գործում) ակտիվությունը՝ միանգամայն արդյունավետորեն սպանելով քաղցկեղածին բջիջները: Հաշվի առնելով, որ ուսումնասիրվող մոլեկուլները միայն քաղցկեղածին բջիջների վրա են ազդում, այլընտրանքային բուժման կողմնակի ազդեցություններից կարելի է չվախենալ:
Տվյալ պահին նոր դեղամիջոցները՝ տելոմերազի ինհիբիտորները կլինիկական փորձարկումների փուլում են գտնվում: Սակայն պետք է հիշեցնել, որ քաղցկեղածին ուռուքների մոտ 10 տոկոսն աճի համար տելոմերիների այլընտրանքային երկարացում չի օգտագործում, եւ դրանց դեմ այդպիսի բուժումն անարդյունավետ է: Եվ դեռ ընդունված էլ չէ ստուգել՝ արդյոք ուռուցքն իր աճի համար տելոմերների այլընտրանքային երկարացում է օգտագործում:
Ինչպես հետազոտության հեղինակներն են նշում, եթե VE-821 եւ այլ ATR ինհիբիտորները կլինիկորեն արդյունավետ լինեն, հնարավոր է՝ մասնագետներն ավելի շատ ուշադրություն կդարձնեն ուռուցքների՝ տելոմերների այլընտրանքային երկարացումն օգտագործելու հանգամանքին, իսկ վերջինս էլ քաղցկեղածին ուռուցքների բուժումն էլ ավելի արդյունավետ կդարձնի:
Կարդացեք նաև
07.05.2021
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
