Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

Մինչև 2050 թվականը քաղցկեղը հնարավոր կլինի կանխարգելել կամ արդյունավետ բուժել. ուսումնասիրություն. tert.am

Մինչև 2050 թվականը քաղցկեղը հնարավոր կլինի կանխարգելել կամ արդյունավետ բուժել. ուսումնասիրություն. tert.am

Լոնդոնի համալսարանական քոլեջի նոր ուսումնասիրության համաձայն՝ մինչև 2050 թվականը քաղցկեղը մինչև 80 տարեկան մարդկանց մահվան չի հանգեցնի, գրում է metro.co.uk-ը։

 

Քաղցկեղի բուժման շարունակական ջանքերը և առաջընթաց մեթոդները ենթադրում են, որ հիվանդությունը կարող է ավելի քիչ մարդկանց մոտ ի հայտ գալ ապագա մի քանի տասնամյակների ընթացքում։

 

Լոնդոնի համալսարանական քոլեջի ուսումնասիրողները գտնում են, որ դրա համար 50-65 տարեկան մարդիկ պետք է ամեն օր փոքր չափաբաժիններով ասպիրին ընդունեն մեկ տասնամյակ շարունակ։

 

Դեղագործության և հանրային առողջության քաղաքականության դասախոս Դեյվիդ Թեյլորն ասել է, որ իրենք արդեն դիտարկել են, որ 1990-ից սկսած քաղցկեղով հիվանդ մարդկանց տոկոսը նվազել է 20 տոկոսով։

 

Նա նշել է, որ մինչև 2050 թվականը քաղցկեղն արդեն այնպիսի հիվանդություն դարձած կլինի, որը հնարավոր կլինի կանխարգելել կամ արդյունավետ բուժել։

 

Դեղագործության և հանրային առողջության քաղաքականության դասախոս Դեյվիդ Թեյլորը

 

Մի շարք մասնագետներ գտնում են, որ ասպիրինի ապացուցված օգուտից բացի՝ նաև առկա է վնասակար կողմնակի ազդեցության ռիսկը, ինչպես, օրինակ, ստամոքսի խոցը,արնահոսությունը և այլ բարդություններ։

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. medikforum.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ