Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

Գիտնականները ստեղծել են արհեստական իմունային մասնիկներ. news.am

Գիտնականները ստեղծել են արհեստական իմունային մասնիկներ. news.am

Յելի համալսարանը գիտության եւ բժշկության բնագավառում իսկական բեկում է կատարել. համալսարանի աշխատակիցներին հաջողվել է ստեղծել իմունային համակարգի արհեստական մոլեկուլներ՝ մասնիկներ, որոնք ունակ են կատարելու իսկական հակամարմինների տարբեր գործառույթներ։

 

Հակամարմինների սինթետիկ կրկնորդները (միմիկները) կշռում են մոտ 7000 Դա (դալտոն) (հակամարմինների քաշի երրորդ մասը)։ Դրանց հարաբերականորեն ոչ մեծ չափսերն ու կառուցվածքային առանձնահատկությունները թույլ են տալիս նվազեցնել դեղամիջոցների հանդեպ իմունային ռեակցիաների զարգացման հավանականությունը՝ ստեղծված դրանց հիմքի վրա։ Ավելին, նոր մոլեկուլները ջերմակայուն են եւ, հավանաբար, հարմար են պերօրալ ընդունելու համար։

 

American Chemical Society ամսագրում հրապարակված գիտնականների աշխատանքը նվիրված  է շագանակագեղձի (SyAM-Ps) քաղցկեղածին բջիջների հանդեպ հակամարմինների միմիկներին։

 

Տվյալ մոլեկուլները ճանաչում են ուռուցքային բջիջները եւ դրանց մակերեսի վրա միանում են հատուկ սպիտակուցների հետ։ Այնուհետեւ դրանք միանում են իմունային բջիջների ընկալիչների հետ եւ ուղղորդված իմունային պատասխան են արձակում՝ ուղղված քաղցկեղածին բջիջների քայքայմանը։

 

Չնայած սինթետիկ մոլեկուլների ստացման գործընթացը բավականին ժամանակատար է եւ դանդաղ, այս բնագավառում ժամանակի եւ միջոցների ներդրումը լիովին արդարացված է։

 

Եթե այս ուղղությունը զարգացվի, հնարավոր է օնկոլոգիական հիվանդությունների, ՄԻԱՎ վարակների եւ  պաթոգենային միկրոօրգանիզմների ազդեցությամբ առաջացած հիվանդությունների բուժման համար նոր դեղամիջոցներ մշակել։

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ