Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

ԴՆԹ-ի քարտեզագրումը կարող է բերել քաղցկեղի առավել արագ ախտորոշմանն ու բուժմանը` վերջ դնելով քիմիաթերապիային. tert.am

ԴՆԹ-ի քարտեզագրումը կարող է բերել քաղցկեղի առավել արագ ախտորոշմանն ու բուժմանը` վերջ դնելով քիմիաթերապիային. tert.am

Քաղցկեղի բուժումը կարող է վերափոխվել շրջադարձային նախագծի շնորհիվ, ըստ որի` նախատեսվում է կարդալ ու քարտեզագրել հազարավոր տղամարդկանց, կանանց ու երեխաների ԴՆԹ-ն:

 

Ինչպես գրում է Daily Mail-ը` բրիտանացի գիտնականները հավատում են, որ բացահայտելով հիվանդի գենետիկ կոդում պահպանվող տվյալները` կկարողանան ավելի արագ և ավելի ճիշտ ախտորոշել հիվանդությունը, ինչը կնպաստի նաև «հրաշք» դեղերի արագ զարգացմանն ու մշակմանը, որոնք ավելի մեծ օգուտ կտան հիվանդներին, քան ներկայիս դեղամիջոցները:

 

Բժիշկները կանխատեսումներ են անում, որ գենետիկ հեղափոխությունը քիմիաթերապիան հնացած ու անօգտակար կդարձնի առաջիկա 20 տարվա ընթացքում:

 

Հազվադեպ գենետիկ հիվանդությունների բուժումը ևս  գալիս է գենոմային ծրագրերից, որոնք կհամատեղեն գենետիկ տվյալները առողջապահական տեղեկատվության հետ` Բրիտանիային հնարավորություն տալով զարգացնելու «ամենամեծ առողջապահական համակարգն աշխարհում»:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. medinfo.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ