Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

«Ազգ». Հայ ակադեմիկոսը քաղցկեղը կանխարգելող պատվաստանյութ է ստեղծել. news.am

«Ազգ». Հայ ակադեմիկոսը քաղցկեղը կանխարգելող պատվաստանյութ է ստեղծել. news.am

«Ազգ» շաբաթաթերթը գրում է. «Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ուռուցքաբան Լեւոն Մկրտչյանը, որին ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը օրերս «Ոսկե աստղ» պատվո նշան հանձնեց, ստեղծել է քաղցկեղը կանխարգելող պատվաստանյութ «Ես քսանհինգ տարի աշխատել եմ` պրոֆիլակտիկ հակաքաղցկեղային պատվաստանյութ ստեղծելով: Ընդգծում եմ`պրոֆիլակտիկ, քանի որ այժմ աշխարհում կա մոտ երեսուն թերապեւտիկ պատվաստանյութ: Փորձակումների ընթացքում պարզ դարձավ, որ պատվաստանյութը ո՛չ միայն բարձրացնում է հակաքաղցկեղային բնական դիմադրողականությունը, այլեւ ինչ-որ չափով նպաստում, որ քաղցկեղ չառաջանա։ Ինչ-որ չափով եմ ասում, քանի որ ուռուցքաանության մեջ ընդունված չէ միանշանակ բնորոշումներով առաջնորդվել։ Պատվաստանյութի շնորհիվ ո՛չ միայն քաղցկեղը կկանխարգելվի, այլեւ քաղցկեղի վիրահատությունից հետո հնարավոր կդառնա մետաստազների առաջացման կանխումը, երբ հեռացվի փոքր ուռուցքը, ճառագայթային բուժմամբ բարելավում արձանագրվի»։

 

Պատվաստանյութն արդեն 2015 թվականին պետական գրանցում կստանա Ռուսաստանում, առայժմ Ռուսաստանի առողջապահության նախարարությունում դեղամիջոցը գրանցված է, կա թույլտվություն այն օգտագործելու Ռուսաստանի տարածքում։ Սակայն անհրաժեշտ է նաեւ պետական գրանցում, որպեսզի այն վաճառվի. «Դա, իհարկե, ոչ բոլորի սրտով է, քանի որ ուռուցքաբանության մեջ կա անառողջ կորպորատիվ շահ»,- խոստովանում է Լ. Մկրտչյանը»։

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ