Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

Քաղցկեղի առաջացման նախանշաններ, որոնց երբեք չի կարելի անուշադրության մատնել. news.am

Քաղցկեղի առաջացման նախանշաններ, որոնց երբեք չի կարելի անուշադրության մատնել. news.am

Մեծ Բրիտանիայում 50-ից բարձր տարիքի 1700 մարդկանց շրջանում իրականացված հետազոտությամբ պարզվել է, որ բազմաթիվ դեպքում մարդիկ ոչ պատշաճ ուշադրությամբ են քաղցկեղի առաջացման նախանշաններին վերաբերվում: Մասնակիցներին տրամադրված հարցաշարը 17 ախտանշաններ է ներառել, որոնցից 10-ի՝ քաղցկեղի առաջացման հետ առնչության մասին բազմիցս է հրապարակայնորեն խոսվել, հաղորդում է NewsMax Health-ը: Դրանցից են՝

 

  • անբացատրելի հազը,
  • անբացատրելի արյունահոսությունը,
  • հաստ աղիքի կամ միզապարկի գործունեության նշանակալի փոփոխությունները,
  • անբացատրելի ուռուցքները,
  • խալի տեսքի փոփոխությունը:

 

Հարցվածների 53 տոկոսի մոտ նախընթաց 3 ամիսներին վերոնշյալ ախտանշաններից առնվազն մեկի առկայությունն է նկատվել, թեեւ նրանց ընդամենը 2 տոկոսի մտքով է անցել, որ պատճառը կարող է քաղցկեղի առաջացումը լինել:

 

Մնացած դեպքերում երեույթի առաջացման աղբյուրը տարիքին, ինչպես նաեւ ինֆեկցիայի, արթրիտի, կիստայի կամ թութքի առկայությանն է վերագրվել:

 

«Վտանգավոր նախանշաններն ունեցող մարդկանց մեծ մասի մոտ քաղցկեղ չի հայտնաբերվում, սակայն նման դեպքերում էլ առաջացման պատճառները կարող են այլ հիվանդություններ լինել, որոնք եւս վաղ զարգացման փուլում ուշադրության կարիք ունեն: Այնպես որ, ամեն դեպքում հարկավոր է ստուգման ներկայանալ, հատկապես, եթե ախտանշանները չեն վերանում: Մինդեռ բազմաթիվ դեպքերում մարդիկ հետաձգում են բժշկի հետ տեսակցությունը՝ չկասկածելով անգամ, որ պատճառը կարող է քաղցկեղը լինել», - նշել է Լոնդոնի համալսարանական քոլեջի ավագ գիտաշխատող դոկտոր Կատրիինա Ուայթեքերը:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. health.obozrevatel.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ