Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

Գիտնականները քաղցկեղի դեմ դեղամիջոց են մշակել՝ ծովային սպունգներից. news.am

Գիտնականները քաղցկեղի դեմ դեղամիջոց են մշակել՝ ծովային սպունգներից. news.am

Բրիտանացի գիտնականներին հաջողվել է նոր՝ էրիբուլին անվանումը կրող դեղամիջոց ստանալ ծովային սպունգներից՝ կրծքագեղձի եռակի բացասական քաղցկեղի դեմ: Մշակման համար հիմք ծառայած հետազոտության արդյունքները Լիվերպուլում՝ Օնկոլոգիական հետազոտությունների ազգային ինստիտուտում կազմակերպված միջոցառմանն են ներկայացվել, հաղորդում է The Telegraph-ը:

 

Լիդսի համալսարանականների ջանքերով մշակված դեղամիջոցը, մասնավորապես, խնդրո առարկա հիվանդությամբ ախտորոշված մարդկանց շրջանում առավել հաճախ մահացության հանգեցնող մետաստատիկ զարգացումը դադարեցնելու եւ հիվանդների կյանքը երկարաձգելու հնարավորություն է ընձեռում:

 

Նոր դեղամիջոցի՝ ուռուցքի եւ մետաստազների նկատմամբ ազդեցության ուսումնասիրությունն ավելի քան 1800 կանանց շրջանում է իրականացվել: Արդունքում բոլոր կամավորների մոտ տարբեր տեւողությամբ դրական տեղաշարժ է նկատվել:

 

Դեղամիջոցն ի վիճակի չէ քաղցկեղն ամբողջությամբ բուժել եւ հիվանդ կանանց կյանքը որոշ ժամանակով՝ միջինը երկու ամսով երկարաձգելու հնարավորություն է ընձեռում, ինչն, այդուհանդերձ, կարեւոր ձեռքբերում է: Կրծքագեցձի եռակի բացասական քաղցկեղով հիվանդների պարագայում կյանքի տեւողության փոփոխությունը նույնիսկ 5 ամիս կարող է կազմել:

 

«Փորձարկումների արդյունքներն անչափ հուսադրող են: Քաղցկեղը խիստ դժվարությամբ է բուժվում (հատկապես, եթե խոսքը կրծքագեղձի ախտահարման մասին է): Նոր դեղամիջոցի կիրառությունը կարող է հավելյալ ժամանակ տրամադրել, ինչը կարեւոր ձեռքբերում է հիվանդության դեմ պայքարի ճանապարհին», - մեկնաբանել են գիտնականները:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ