Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

Ռուսաստանի եւ Սլովենիայի գիտնականները քաղցկեղի բուժման նոր մեթոդ են մշակել. news.am

Ռուսաստանի եւ Սլովենիայի գիտնականները քաղցկեղի բուժման նոր մեթոդ են մշակել. news.am

Ռուսաստանի եւ Սլովենիայի գիտնականները քաղցկեղի բուժման նոր մեթոդ են մշակել, որի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ հիվանդների մոտ կախվածություն չի առաջացնում եւ թույլ է տալիս 20-30 անգամ նվազեցնել քիմիական միջոցների չափաբաժինները:

 

«Սա քաղցկեղային ուռուցքների դեմ պայքարի բոլորիվին նոր մոտեցում է: Ջոզեֆ Ստեֆանի ինստիտուտի (Սլովենիա) մեր գործընկերները կարծում են, որ ստեղծված նյութերը հարկավոր է օգտագործել համալիր թերապիայի ընթացքում՝ քիմիաթերապիայի գոյություն ունեցող դեղամիջոցների ազդեցությունն ուժեղացնելու համար: Նրանց գնահատականներով, նման կոմբինացված բուժման դեպքում քիմիական միջոցների չափաբաժինը հնարավոր կլինի նվազեցնել առնվազն 20-30 անգամ»,- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ Սերգեյ Պսախյեի խոսքերն են մեջբերում ռուսական լրատվամիջոցները:

 

Պսախյեի խոսքով՝ նոր մեթոդը կարելի է կիրառել էպիթելիալ չարորակ ուռուցքների բուժման ժամանակ, ինչպիսիք են մաշկի, լեզվի, աղիքային եւ այլ քաղցկեղները:

 

«Ժամանակակից մարդը դեղամիջոցների եւ հակաբիոտիկների նկատմամբ դիմացկուն է դառնում, իսկ այս միջոցին եւ նյութին սովորել հնարավոր չէ»,- նշել է գիտնականը: Մասնագետների գնահատմամբ, նոր մեթոդը պետք է հիվանդներին հասնի առաջիկա երկու տարիների ընթացքում:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. med.news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ