Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

Քաղցկեղը պետք է բուժել գիշերային ժամերին. իսրայելցի գիտնականներ. 1in.am

Քաղցկեղը պետք է բուժել գիշերային ժամերին. իսրայելցի գիտնականներ. 1in.am

Քաղցկեղածին ուռուցքները կարող են ավելի արագ աճել գիշերային ժամերին: Այս մասին է վկայում Իսրայելի գիտնականների կողմից անցկացված հետազոտությունը: Նրանք հայտնաբերել են, որ քաղցկեղածին ուռուցքներն ավելի արագ են աճում քնի ժամանակ, ինչը պայմանավորված է քաղցկեղային բջիջներում 2 ընկալիչների հետ՝ գրում է informing.ru-ն:

Գիտնականները եզրակացրել են, որ քաղցկեղի բուժումն ավելի արդյունավետ է գիշերը, քան ցերեկը՝ մկների մոտ հետևելով քաղցկեղի բջիջներում երկու ընկալիչների ակտիվությանը:

Գիտնականներն այդ բջիջների զարգացմանը նպաստող երկու ընկալիչ են հայտնաբերել՝ EGER, որը պատասխանատու է դրանց աճի համար, իսկ երկրորդ ընկալիչը կապվում է գլյուկոկորտիկոիդ (ԳԿ) հորմոնի հետ, որը օրգանիզմում պահպանում է էներգիայի մակարդակը և հաճախ կոչվում նաև սթրեսի հորմոն:

Նրանք պարզել են, որ երբ ԳԿ ընկալիչը կապվում է ստերոիդային հորմոնի հետ, EGER հորմոնի ակտիվությունը նպաստում է բջիջների աճին և միգրացիային: Նրանք մկների մոտ ցերեկային ժամերին ստուգել են EGER-ի մակարդակը և պարզել, որ ընկալիչն առավել ակտիվ է քնած ժամանակ և ոչ ակտիվ՝ առույգ ժամանակ:


Գիտափորձի արդյունքում գիտնականները պարզել են, որ զգալի տարբերություն կա ուռուցքների չափերի միջև՝ կախված այն բանից, թե փորձարկվող մկները երբ են ստացել հակաքաղցկեղային դեղորայքը՝ գիշե՞րը, թե՞ ցերեկը:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ