Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

Կրծքագեղձի քաղցկեղի դեմ մշակված նոր դեղամիջոցը «աննախադեպ» երկար կյանք է ապահովում. artsakhpress.am

Կրծքագեղձի քաղցկեղի դեմ մշակված նոր դեղամիջոցը «աննախադեպ» երկար կյանք է ապահովում. artsakhpress.am

Roche դեղագործական ընկերության ջանքերով կրծքագեղձի քաղցկեղի դեմ մշակված նոր դեղամիջոցը հիվանդության ագրեսիվ դրսեւորումներով ախտորոշված մարդկանց կյանքի տեւողությունը երկարաձգելու «աննախադեպ» ներուժ է դրսեւորել կլինիկական փորձարկումների ընթացքում եւ, փորձագետների պնդմամբ, պետք է անմիջապես լայն կիրառության մեջ մտնի, ինչպես հաղորդում է «Արցախպրես»-ը՝ վկայակոչելով Medical Daily-ին:

 

Փորձարկումների փուլում կրծքագեղձի քաղցկեղի HER2-դրական տեսակով (որին ախտորոշման բոլոր դեպքերի քառորդ մասն է բաժին ընկնում) տառապող մասնակիցները, ավանդաբար (1998 թվականից ի վեր) կիրառվող Հերցեպտինից եւ քիմիաթերապիայից բացի, նաեւ նորահայտ դեղամիջոցի՝ Պերխետայի օգնությամբ բուժում ստանալով, ի համեմատություն միայն Հերցեպտինով եւ քիմիաթերապիայով բուժվողների, միջինը 15,7 ամսով երկար կյանք են ապրել, ինչը մինչ այժմ գրանցված լավագույն արդյունքն է՝ կրծքագեղձի մետաստատիկ քաղցկեղով (երբ հիվանդությունը ողջ օրգանիզմով է տարածվել) ախտորոշված հիվանդների կյանքի տեւողության երկարաձգման տեսանկյունից, եւ, ավելին, մետաստատիկ քաղցկեղի ցանկացած այլ տեսակի պարագայում ևս հրաշալի ձեռքբերում է համարվում:

 

Հարկ է նշել, որ Պերխետան, Հերցեպտինի նմանությամբ, քաղցկեղի առաջացման համար պատասխանատու գեներից մեկի կողմից արտադրվող HER2 սպիտակուցի գործառույթն արգելափակող հակամարմիններ է պարունակում: Երկու դեղամիջոցների համադրությունն արդյունավետ է այնքանով, որ Պերխետան (որը նաեւ պերտուզումաբ անվամբ է հայտնի), հիշյալ սպիտակուցին բոլորովին այլ հատվածից կպչելու ներուժ է դրսեւորում:

 

«Արդյունքները ֆենոմենալ են», - Բժշկական ուռուցքաբանության եվրոպական խորհրդի՝ Մադրիդում մեկնարկած տարեկան կոնգրեսի մասնակիցներին կարծիք է հայտնել հետազոտության հեղինակ, Վաշինգտոնի հիվանդանոցային կենտրոնի ներկայացուցիչ Սանդրա Սվեյնը: 

 

«Կյանքի տեւողության՝ գրեթե 16 ամսով բարելավումն աննախադեպ է կրծքագեղձի քաղցկեղի համար», - նշել է նա՝ հավելելով, որ դեռեւս երկու տարի առաջ փորձագետների հավանությունը ստացած դեղամիջոցն ավելի քան 800 կանանց շրջանում է փորձարկվել: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Պերխետան կրծքագեղձի մետաստատիկ քաղցկեղով հիվանդների մոտ ախտաբանության զարգացումը նշանակալիորեն երկար ժամանակով դադարեցնելու ներուժ կարող է դրսեւորել, սակայն, թե ինչպես է այն հիվանդի կյանքի տեւողության վրա անդրադառնում, բոլորովին վերջերս է հաշվարկվել:

 

Պերխետայի պարագայում ընդհանուր միջին արդյունքին հասնելը 56,5 ամիս է կազմել՝ ի տարբերություն 40,8 ամիսների, որոնք ավանդական թերապիայի կիրառման արդյունքում են ապահովվում:

 

Հետազոտության արդյունքների՝ մեկ այլ տեսանկյունից վերլուծության արդյունքում ստացվում է, որ Պերխետայի օգնությամբ բուժում ստանալու պարագայում, ի համեմատություն միայն Հերցեպտինի եւ քիմիաթերապիայի նշանակման դեպքերի, մահանալու ռիսկի 32 տոկոսի չափով կրճատում է արձանագրվում:

 

Թեեւ երկու դեղամիջոցները՝ Պերխետան եւ Հերցեպտինը, որոշակի կողմնակի ազդեցություններ, այդ թվում՝ ցան, փորլուծություն եւ սրտանոթային բարդություններ կարող են հրահրել, համադրության արդյունքում դրանց վատթարացում չի նկատվում:

 

«Կարծում եմ՝ արդյունքներն ազդեցիկ են: Երբ որեւէ դեղամիջոց, նվազագույն սրտանոթային բարդությունների գնով, կյանքի տեւողության այսչափ մեծ փոփոխություն է առաջ բերում, նշանակում է՝ հաստատաբար կիրառման կարիք ունի», - նշել է Էրիկ Վան Կուցեմը՝ Լոյվենի համալսարանից, ով հետազոտությանն անմիջական մասնակցություն չի ունեցել:

 

Բարսելոնի Vall D’Hebron ուռուցքաբանության ինստիտուտը ներկայացնող գիտնականներից՝ Խավիր Կորտեսը, եւս համոզված է, որ, կլինիկական փորձարկումների արդյունքները մեկ բանի մասին են վկայում՝ Պերխետան պետք է կրծքագեղձի քաղցկեղի HER2-դրական տեսակով ախտորոշված հիվանդների բուժման ստանդարտ միջոցը դառնա: 

 

Փորձագետների գնահատմամբ, նորահայտ դեղամիջոցի վաճառքների տարեկան ծավալը՝ 2018 թվականի դրությամբ, կարող է 3,1 մլրդ դոլարի հասնել: Այդուհանդերձ, այն, Հերցեպտինի հետ միասին, կշարունակի առողջապահական ոլորտի ամենամեծ մարտահրավերներից մեկը մնալ, քանի որ բավականին բարձր արժեքով է աչքի ընկնում: Միացյալ Նահանգներում Պերխետայի ներարկում ստանալու համար ամսական հարկավոր է շուրջ 5900 ԱՄՆ դոլար վճարել, իսկ Հերցեպտինի պարագայում՝ 5300:

 

Սկզբնաղբյուր. artsakhpress.am
Լուսանկարը. artsakhpress.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ