Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

Ինչո՞ւ է «ծննդկան» կանանց մոտ առավել հաճախ կրծագեղձի ագրեսիվ քաղցկեղ ի հայտ գալիս. news.am

Ինչո՞ւ է «ծննդկան» կանանց մոտ առավել հաճախ կրծագեղձի ագրեսիվ քաղցկեղ ի հայտ գալիս. news.am

Հղիությունը կնոջ օրգանիզմի բազմաձեւ փոփոխությունների է հանգեցնում: Դրանցից առավել ակնհայտը կրծքագեղձերին է վերաբերում, որոնք, մասնավորապես, ուռչում են եւ առավել զգայուն դառնում:

 

Այդուհանդերձ, օրգանին վերագրվող փոփոխություններից ոչ բոլորն են ողջունելի: Նախընթաց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հետծննդյան միջավայրը «իդեալական» է՝ կրծքագեղձի ուռուցքի առաջացման համար: Այժմ էլ, Medical Daily-ի հաղորդմամբ, գիտնականները պարզել են, թե որն է երեւույթի պատճառը եւ, ենթադրաբար, դրա կանխարգելման միջոց գտել: 

 

Քաղցկեղի բուժմամբ զբաղվող ամերիկյան մասնագետների ասոցիացիայի տվյալներով, ծննդաբերած կանանց մոտ՝ երբեք երեխա չունեցածների համեմատ, կրծքագեղձի քաղցկեղի առաջացման նշանակալիորեն բարձր ռիսկ է գործում: ԱՄՆ-ում հիվանդությամբ ախտորոշման դեպքերի թիվը տարեկան միջինը 232 հազար է կազմում, որոնց 12 տոկոսի պարագայում խոսքը «ծննդկան»՝ նախընթաց 5 տարիներին երեխա լույս աշխարհ բերած կանանց մասին է: Դասակարգմանը չհամապատասխանող կանանց համեմատ նրանց մոտ հիվանդության առաջացման 3  անգամ բարձր ռիսկ է գործում: 

 

«Բնականաբար, կանայք չեն կարող երեխա չունենալ: Ծննդաբերությունը կյանքի անբաժանելի մասն է: Ամեն տարի միլիոնավոր կանայք երեխա են լույս աշխարհ բերում եւ կրծքագեղձի քաղցկեղի առաջացման վտանգի առաջ կանգնում», - փաստել է Կոլորադոյի համալսարանին կից գործող ուռուցքաբանական կենտրոնի շրջանակում նախաձեռնություն գտած՝ երիտասարդ կանանց մոտ կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելմանը միտված ծրագրի ղեկավար, ուռուցքաան Վիրջինիա Բորջը:

 

Նրա հավաստմամբ, խնդիրը միայն այն չէ, որ «ծննդկան» կանանց օրգանիզմում կրծքագեղձի քաղցկեղի առաջացման համար «իդեալական» միջավայր է ստեղծվում: Իրավիճակն առավել բարդ է այնքանով, որ նրանց մոտ ախտորոշված հիվանդությունը առավել հաճախ ագրեսիվ բնույթ է կրում: Երբեք երեխա չունեցած կանանց հետ համեմատությամբ, կրծքագեղձի քաղցկեղ կրող «ծննդկաններն» անհամեմատ ավելի կարճ կյանք են ապրում: Journal of Clinical Investigation ամսագրում հրապարակում գտած հետազոտական տվյալները երեւույթի պատճառաբանությունն են տվել:

 

ԱՄՆ Թենեսի նահանգում գործող Վանդերբիլտի համալսարանի գիտահետազոտական խմբերից մեկի անդամները պարզել են, որ լաբորատոր «ծննդկան» մկների մոտ ի հայտ եկած ուռուցքի մահացող բջիջները քաղցկեղի՝ մետաստատիկ ախտահարում խթանելու հատկություն ունեն: Երեւույթի պատճառը կաթ արտադրելու նպատակով օրգանում տեղի ունեցող արմատական փոփոխություններն են, երբ հին բջիջները լակտացիայի համար պատասխանատու նորերով են փոխարինվում: Նախկին բջիջների մահը վերքի ապաքինման եւ անկենդան մասնիկների մաքրման համար պատասխանատու հակաբորբոքային ցիտոկինների արտազատմամբ է զուգորդվում:

 

Ամենաինտրիգայինն այն է, թե ինչ է տեղի ունենում, երբ գործընթացը խախտվում է: «Մակրոֆագների վրա մահացող բջիջների մաքրման գործընթացի համար անհրաժեշտ ռեցեպտորների պակաս ունեցող մկների մոտ մետաստատիկ ախտահարում չի նկատվում», - նշում են հետազոտության հեղինակները: Փաստորեն, վերքի ապաքինման բնական գործընթացի ճնշումը քաղցկեղի տարածումը կանխարգելող միջոց է դառնում: Գիտնականները հույս ունեն, որ դեռեւս նախնական փուլն ի մի բերած հետազոտության արդնունքներն օգտակար կլինեն՝ «ծննդկանների» մոտ հիվանդության առաջացումը կանխարգելող միջոցառումների ձեռնարկման համար:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. med.news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ