Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

Նոր ուսումնասիրությունը քաղցկեղի առավել թաքնված տեսակներ է հայտնաբերել. 1in.am

Նոր ուսումնասիրությունը քաղցկեղի առավել թաքնված տեսակներ է հայտնաբերել. 1in.am

Քաղցկեղով տառապող մարդկանց մեծ մասը հիվանդության մասին տեղեկանում է ուշ փուլում, հաղորդվում է բրիտանական Cancer Research UK կազմակերպության զեկույցում, որը համառոտ նկարագրված է The Guardian-ում: Ուշ ախտորոշումը մեծացնում է բուժման ծախսերն ու մահացության դեպքերը:

 

Cancer Research UK-ը պարզել է, որ քաղցկեղի դեպքերի 46 տոկոսը, որոնք երկրում ախտորոշվել են 2012-ին, հայտնաբերվել են 3-րդ, 4-րդ փուլերում: Այս ցուցանիշներով զգալի տարբերություններ են նկատվել քաղցկեղի տեսակների միջև: Մելանոմի բոլոր տեսակների համար այս ցուցանիշը 93 տոկոս է, կրծքագեղձինը՝ 83 տոկոս, իսկ շագանակագեղձինը 61 տոկոս է կազմում: Ընդ որում, թոքերի քաղցկեղի վաղ ախտորոշումը տեղի է ունեցել 23 տոկոս դեպքերում, ձվարանների քաղցկեղը՝ 44 տոկոս դեպքերում:

 

Վաղ ախտորոշումը բազմիցս մեծացնում է հիվանդի բուժման հավանականությունը, նշում են գիտնականները: Այդ դեպքում թոքերի քաղցկեղով 10 հիվանդներից յոթը առնվազն մեկ տարի կապրեն, իսկ ավելի ուշ փուլում ախտորոշման դեպքում՝ չորսից միայն մեկը: 2012-ին Բրիտանիայում քաղցկեղով 331 487 հիվանդներ են գրանցվել, այդ հիվանդությունից մահացել է մոտավորապես 162 հազարը:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ