ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն
Ֆիզիկական վարժությունները քիմիաթերապիան ավելի արդյունավետ են դարձնում. news.am
Բժիշկներից շատերը քաղցկեղով տառապող հիվանդներին զուտ հոգեբանական նկատառումներով են ֆիզիկական վարժություններ նշանակում, մինչդեռ, ինչպես վերջերս իրականացված հետազոտությամբ է պարզվել, քիմիաթերապիայի ընթացքում դրանք ուռուցքի չափերն է՛լ ավելի կրճատման ներուժ են դրսեւորում:
«Նշանակում է՝ հիվանդները կարող են ավելի փոքր դեղաչափ ընդունել եւ ավելի քիչ կողմնակի ազդեցությունների ենթարկվել», - նշել է Փենսիլվանիայի համալսարանի դոցենտ, հետազոտության ավագ հեղինակ դոկտոր Ջոզեֆ Լիբոնատին:
Նրա գլխավորությամբ գործող փորձագետներն ի սկզբանե ֆիզիկական վարժությունների՝ քաղցկեղի մի շարք օրգաններ՝ միզապարկը, լյարդը, թոքերը, շագանակագեղձն ու վահանաձեւ գեղձն, ախտահարող տեսակների եւ լեյկոզի մի քանի տիպերի բուժման նպատակով օգտագործվող դեղամիջոցներից մեկի՝ դոքսորուբիցինի, սրտի առողջության հետ կապված կողմնակի ազդեցություններից պաշտպանունակությունը պարզելու նպատակ են հետապնդել: Բավականաչափ բարձր արդյունավետությամբ աչքի ընկնող դոքսորուբիվինը սրտի բջիջներին վնաս պատճառելու հատկություն ունի, ինչը երկարաժամկետ հատվածում կարող է սրտի կաթվածի առաջացման վտանգի հանգեցնել, հաղորդում է Medical Daily-ն:
Գիտնականները փորձարկումների համար չորս խմբերի բաժանված լաբորատոր մկներ են կիրառել: Բոլոր կրծողները փորձարկման մեկնարկին պարանոցի հատվածում մելանոմայի բջիջների ներարկում են ստացել, այնուհետեւ խմբերից երկուսում ներառված կենդանիները՝ դոքսորուբիցինի չափաբաժիններ: Մյուս երկու խումբը կազմող մկներին ընդամենը պլացեբո է բաժին հասել: Հաջորդ փուլում գիտահետազոտական խմբի անդամները քիմիաթերապիայի ենթարկված եւ պլացեբո ընդունած մեկական խումբ կազմող կրծողների համար ֆիզիկական վարժությունների ռեժիմ են մշակել, ինչը շաբաթը 5 օր, 45-ական րոպե տեւողությամբ քայլք էր ենթադրում:
Մյուս երկու խմբերում ներառված կենդանիները հանգիստ վիճակում են մնացել: Հետազոտության մեկնարկին գիտնականները, դժբախտաբար, պարզել են, որ ֆիզիակական վարժությունները չեն կարող սրտի առողջ գործառույթները դոքսորուբիցինի բացասական ազդեցությունից պաշտպանել:
Այդուհանդերձ, փորձագետներին մեծ անակնկալ էր սպասվում: «Ուռուցքի վերաբերյալ ստացված տվյալներն ուսումնասիրելով՝ իսկապես ապշահար եղանք», - պատմել է դոկտոր Լիբոնատին: Գիտնականները պարզել են, որ քիմիաթերապիայի ընթացքում ֆիզիկական վարժություններ կատարած կենդանիների մոտ ուռուցքի նշանակալիորեն փոքր չափեր են նկատվում: «Մարդիկ չպետք է դեղ ընդունելուց հետո ամբողջ օրը նստած անցկացնեն: Սովորական շարժումներն անգամ կարող է դրա ճիշտ նյութափոխանակությանը նպաստել», - մեկնաբանել է հետազոտության հեղինակը:
Դոկտոր Լիբոնատին մտադիր է հավելյալ ուսումնասիրություններ նախաձեռնել՝ ֆիզիկական վարժությունների շնորհիվ դոքսորուբիցինի ազդեցության աճի համար պատասխանատու մեխանիզմների մասին հստակ պատկերացում կազմելու համար: Թեեւ ենթադրություն կա, որ երեւույթի պատճառը պարզից էլ պարզ է. ընդամենը, արյան շրջանառության արագացման հաշվին, ուռուցքը սկսում է դեղամիջոցի ավելի մեծ չափաբաժիններ ստանալ:
22.09.2014 Կարդացեք նաև
07.05.2021
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
