ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն
Սրտանոթային հիվանդություններն այլեւս մահացության գլխավոր պատճառ չե՞ն. news.am
Վերջերս իրականացված հետազոտության արդյունքում պարզվել, որ որոշ եվրոպական երկրներ բեկումնային պահի են մոտենում՝ մահացության գլխավոր պատճառի տեսանկյունից: Խոսքը սրտանոթային հիվանդությունների մասին է, որոնք սկսում են դիրքերը քաղցկեղին զիջել, հաղորդում է BBC-ն:
Սրտանոթային հիվանդությունները տարեկան չորս միլիոն մարդու մահվան պատճառ են դառնում (մահացության դեպքերի շուրջ 50 տոկոսը): Այդուհանդերձ, ինչպես գիտնականներն են պարզել, բազմաթիվ եվրոպական երկրներում, առողջ կենսակերպին միտված քարոզարշավի եւ ծխախոտի կիրառության դեմ պայքարի արդյունքում, սրտանոթային հիվանդություններով ախտորոշված մարդկանց թվի շոշափելի նվազեցում է նկատվում: Դժբախտաբար, ասվածը Արեւելյան Եվրոպայի երկրներին չի վերաբերում:
Օքսֆորդի համալսարանականները, մասնավորապես, հաշվել են, որ 10 եվրոպական երկրների արական սեռի չափահաս բնակիչների շրջանում քաղցկեղը սկսել է, սրտանոթային հիվանդությունների համեմատ, առավել մեծ թվով մահացության դեպքերի պատճառ դառնալ: Հիշյալ երկրների շարքում են Բելգիան, Դանիան, Ֆրանսիան, Իսրայելը, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները, Պորտուգալիան, Սլովենիան, Իսպանիան եւ Սան-Մարինոն: Վերը նկարագրված տենդենցը կանանց շրջանում միայն Դանիայում է նկատելի: Հետազոտության հեղինակներն ընգծել են, որ վիճակագրությունը միայն սրտանոթային հիվանդությունների թվի կրճատում է ենթադրում, եւ ոչ՝ քաղցկեղով հիվանդների թվի աճ:
Այդուհանդերձ, 52 երկրներից ստացված տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ դրանցից առնվազն 15-ում սրտանոթային հիվանդություններից մահացության՝ կանանց վերագրվող դեպքերի թիվը քաղցկեղից մահացության մակարդակից չորս անգամ բարձր է: Սրտանոթային հիվանդություններից մահացության ամենաբարձր ցուցանիշները Արեւելյան Եվրոպայի երկրներում են գրանցվել: Մասնավորապես, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի արական սեռի 55-59 տարեկան բնակիչների մոտ՝ նույնիսկ քսան տարով ծեր ֆրանսիացիների համեմատ, մահացության առավել բարձր ցուցանիշ է գրանցվել:
Չնայած ստացված տվյալներին, սրտային հիվանդությունները եւ ինսուլտը շարունակում են եվրոպացիների մահացության հիմնական պատճառը մնալ: Ի միջի այլոց, վերջին տարիներին հիշյալ հիվանդություններից մահացության առավել մեծ թվով դեպքեր կանանց շրջանում են նկատելի: Գիտնականները գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին խորհուրդ են տալիս սրտանոթային համակարգի առողջությանը հետեւել, քանի որ վերջինիս հատուկ հիվանդությունները՝ կրծքագեղձի քաղցկեղի համեմատ, երեք անգամ առավել հաճախ մահվան հասցնելու սպառնալիք են պարունակում:
25.08.2014 Կարդացեք նաև
07.05.2021
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
