Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

Էսթրոգենով հարուստ հակաբեղմնավորիչները կրծքագեղձի քաղցկեղի առաջացման վտանգ են պարունակում

Էսթրոգենով հարուստ հակաբեղմնավորիչները կրծքագեղձի քաղցկեղի առաջացման վտանգ են պարունակում

Փորձագետները միանշանակ պնդում են, որ ուշացած սեռական հասունացմամբ եւ վաղաժամ դաշտանադադարով բնորոշվող կանանց մոտ կրծքագեղձի քաղցկեղի առաջացման սպառնալիքը նշանակալիորեն բարձր է, քանի որ նրանց օրգանիզմում էսթրոգների արտազատման բարձր ծավալներ են նկատվում:

 

Վերջերս իրականացված հետազոտությամբ պարզվել է, որ էսթրոգենով, էթինոդիոլի երկացետատով եւ նորենթիդրոնով հարուստ հակաբեղմնավորիչները կարող են նույն սպառնալիքը պարունակել, հաղորդում է Medical Daily-ն:

Ֆրեդ Հաչինսոնի անվան քաղցկեղի հետազոտությունների կենտրոնի հանրային առողության բաժնի ավագ գիտաշխատող դոկտոր Էլիզաբեթ Բիբերը, իր գործընկերների հետ միասին, ուսումնասիրություն է նախաձեռնել 1990-2009թթ. կրծքագեղձի քաղցկեղով ախտորոշված 1102 եւ միանգամայն առողջ 21 952 կանանց շրջանում: Էսթրոգենի բարձր բաղադրությամբ աչքի ընկնող հակաբեղմնավորիչների կիրառման վերաբերյալ հավաքագրված տեղեկությունների վերլուծությունը ցույց է տվել, որ դրանք կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը 50 տոկոսի չափով ավելացնելու հատկություն ունեն:

Ինչ վերաբերում է էսթրոգենի միջին բաղադրություն ունեցող հակաբեղմնավորիչներին, դրանց վտանգավորության աստիճանը 2,7 անգամ ցածր է: Ընդ որում, պարզվել է, որ հորմոնի ցածր բաղադրությամբ աչքի ընկնող դեղամիջոցները կրծքագեղձի քաղցկեղի առաջացման տեսանկյունից որեւէ վտանգ չեն ներկայացնում:

Բացի այդ, էթինոդիոլի երկացետատով հարուստ հակաբեղմնավորիչների ընդունման արդյունքում հիվանդության առաջացման 2,6 անգամով բարձր հավանականություն է գրանցվել, իսկ ահա նորենթիդրոնի 0.75 մգ բաղադրությամբ դեղամիջոցների պարագայում ռիսկի աճի ցուցանիշը 3,1 է կազմել:

Այդուհանդերձ, դոկտոր Էլիզաբեթ Բիբերը նշել է, որ հետազոտության արդյունքները զգուշամիտ մեկնաբանման եւ հաստատման կարիք են զգում, քանի որ հակաեղմնավորիչները միաժամանակ նաեւ որոշակի օգտակար հատկություն ունեն: Բացի այդ, նախկինում իրականացված հետազոտությունների արդյունքներն այն բանի մասին են վկայում, որ դրանց կիրառումը դադարեցնելուց հետո ենթադրվող ռիսկի նվազեցում է նկատվում: Իսկ կրծքագեղձի քաղցկեղը, որպես կանոն, առավել ուշ տարիքում է ի հայտ գալիս:

Քաղցկեղի ամերիկյան ասոցիացիայի տվյալներով, 2014թ. կրծքագեղձի քաղցկեղով ախտորոշումների թիվը շուրջ 232 670 է կազմելու: Ընդ որում, վերջին տարիներին ցուցանիշի զգալի անկում է գրանցվել, ինչը դաշտանադադարի մեկնարկից հետո առաջարկվող հորմոնալ թերապիայից զանգվածային հրաժարմամբ է պատճառաբանվում:

Սկզբնաղբյուր. med.news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ