Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

Վիրաբույժները հիվանդի ուռուցքը քթի միջով են հեռացրել. med.news.am

Վիրաբույժները հիվանդի ուռուցքը քթի միջով են հեռացրել. med.news.am

Բրիտանացի պացիենտի գլխուղեղի ուռուցքը քթի միջով են հեռացրել։ Նայջել Տինսլին բժիշկներին էր դիմել տեսողության կտրուկ վատացման պատճառով։ Թեստերը ցույց են տվել, որ նա հիպոֆիզի վրա ուռուցք ունի, որն էլ տեսողության կորստի պատճառ էր դարձել։

Տղամարդը զարմացել էր, երբ նրան հայտնել էին, որ ուռուցքը քթի միջով են հեռացնելու։ Այսօր, վիրահատությունից մեկ տարի անց Նայջելն արդեն լիովին վերականգնվել է։

Էնդոսկոպով (տեսախցիկով ճկուն խողովակ) բուժման շնորհիվ տղամարդը տուն էր վերադարձել վիրահատությունից մեկ շաբաթ անց, տեղեկացնում է Daily Mail-ը։

Վիրաբույժի խոսքով, գանգի ստորին հատվածում գտնվող ուռուցքը դասական մեթոդով հեռացնելը բավականին բարդ էր։ Ուղեղի այդ հատվածում նորագոյացությունները շատ ագրեսիվ են, եւ հեռացնելուց հետո երկարատեւ ռեաբիլիտացիա են պահանջում։ Բացի այդ, նման վիրահատությունների ժամանակ մեծ է ուղեղը վնասելու ռիսկը, իսկ էնդոսկոպիկ վիրաբուժությունը հնարավորություն է տալիս ուռուցքը քթացնքերի միջով հեռացնել՝ առանց ուղեղը վնասելու։ Ոռուցքին հասնելու համար վիրաբույժները անցք են բացել քիթ-ըմպանի հետին մասում, գանգի ստորին հատվածում։

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. med.news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ