Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

Չինացի բժիշկները հեռացրել են աշխարհում ամենամեծ ուռուցքը (լուսանկար). med.news.am

Չինացի բժիշկները հեռացրել են աշխարհում ամենամեծ ուռուցքը (լուսանկար). med.news.am

Չինացի բժիշկները աշխարհում ամենամեծ ուռուցքն են վիրահատել, որի կշիռը կազմել է 110 կգ: Ուռուցքը հեռացնելու համար 9 մասնագետ եւ 16 ժամ է պահանջվել: Այդ ժամանակահատվածում հիվանդին 5000 մլ արյուն են ներարկել: Այժմ նա անցնում է ռեաբիլիտացիա:

37-ամյա Յան Ցզյանբինը ծնված օրվանից աջ կողմում խալ է ունեցել: Երբ նա դարձել է 9 տարեկան, խալը սկսել է աճել: 12-ը լրանալուն պես խալն արդեն բռունցքի չափ էր դարձել: Ուռուցքը ստիպված էին հեռացնել, գրում է The Mirror-ը.

Սակայն վիրահատությունից հետո ուռուցքը նորից է հայտնվել եւ արագ աճել: Վերջերս տղամարդը նորից որոշել է վիրահատվել, ու երբ բժիշկները տեսել են նրան, շոկ են ապրել: Նրանց խոսքով, դա աշխարհում ամենամեծ ուռուցքներից մեկն էր` 110 կգ կշռով:

Տղամարդու մոտ ախտորոշել են նեյրոֆիբրոմատոզ: Այս հիվանդությունն ուղեկցող ուռուցքները, որպես կանոն, այդքան մեծ չեն լինում: Տվյալ դեպքում նորագոյացությունն այնքան մեծ էր, որ տղամարդն ունակ էր միայն պառկել կամ նստել անկողնում:

 

../uploades/folder_1/Yang-Jianbin.jpg

 

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. med.news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ