Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

Շագանակագեղձի քաղցկեղի բուժման եզակի մեթոդ է հայտնաբերվել

Շագանակագեղձի քաղցկեղի բուժման եզակի մեթոդ է հայտնաբերվել

Լոնդոնի համալսարանական քոլեջը հայտարարել է, որ շագանակագեղձի քաղցկեղի բուժման եզակի մեթոդ է գտել: Գիտնականները ենթադրում են, որ ձայնային ալիքները կայրեն քաղցկեղային բջիջները: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով Financial Express-ին:

Այդ մեթոդը թույլ է տալիս գործընթացը հնարավորինս ճշգրիտ և ուշադիր իրականացնել: Բացի այդ,  ի տարբերություն բուժման ստանդարտ մեթոդների, ձայնային ալիքների կողմնակի բարդությունները նվազագույնս կլինեն:

Մեթոդը հայտնի է դարձել որպես ուլտրաձայնային բարձր ինտենսիվությամբ ալիքներ (HIFU), որոնք հեռացնում են  մի քանի միլիմետրը չգերազանցող ուռուցքները:

Կլինիկական փորձեր քաղցկեղով հիվանդների վրա արդեն արվել են: Մեկ տարի անց նրանց 95%-ի մոտ քաղցկեղի հետքեր չեն արձանագրվել:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ