ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն
Նոր պատվաստանյութը «վերածրագրավորում է» ենթաստամոքսային գեղձի ուռուցքը. med.news.am
Ենթաստամոսքային գեղձի քաղցկեղն առայժմ հնարավոր չէ բուժել` քիմիոթերապիայի եւ այլ ավանդական միջոցների դեմ դիմադրողականության պատճառով:
Սակայն Ջոնս Հոպկինս Քիմելի քաղցկեղի կենտրոնի կողմից վերջերս մշակված պատվաստանյութն ի վիճակի է ուռուցքի միջավայրը վերածրագրավորել եւ իմունային համակարգի համար առավել խոցելի դարձնել, ինչը նշանակում է` իմունային հիմքով թերապիան այսուհետ կարող է առավել արդյունավետ գտնվել:
Cancer Immunology Research ամսագրում հրապարակված հոդվածի համաձայն, կենտրոնի գիտահետազոտական խումբը պատվաստանյութը փորձարկել է ենթաստամոքսային գեղձի ծորանի ադենոկարցինոմայով (ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի` ավելի քան 90 տոկոսի բաժին գրանցող տեսակը) տառապող 39 հիվանդների շրջանում: Այս հիվանդության ախտորոշումը չափազանց բարդ է, քանի որ ախտանշանները զարգացման վերջին փուլերում են ի հայտ գալիս, ինչը խանգարում է արդյունավետ բուժման կազմակերպմանը: Տարեկան շուրջ 44 հազար ամերիկացիների մոտ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ է հայտնաբերվում, որոնցից 37 հազարը մահանում են: GVAX անունը կրող նոր պատվաստանյութի վերածրագրավորմամբ ենթաստամոքային գեղձն իմունային համակարգի հակաքաղցկեղային բջիջներ է ձեռք բերում եւ առավել խոցելի դառնում քաղցկեղի այլ տեսակների դեմ պայքարի արյդունավետ միջոցների նկատմամբ:
Ըստ հետազոտողների, պատվաստանյութն աշխատում է՝ ստեղծելով երրորդային լիմֆատիկ մարմիններ հիվանդի ուռուցքի ներսում: Այս կառուցվածքային միավորները դրսեւորում են ավշային հանգույցների նման հատկանիշներ եւ կարգավորում իմունային բջիջների ակտիվացումն ու շարժումը: Նման կառուցվածքների առաջացումը նկատվել է հետազոտված 39 հիվանդից 33-ի մոտ: Այս ագրեգատները կարող են իրապես իմունոլոգիական բալանսը շեղել ուռուցքի ներսում ՝ ստեղծելով միջավայր T բջիջներն ակտիվացնելու համար, որոնք կկարողանան ճանաչել քաղցկեղային սպիտակուցները: Հետազոտողների հաջորդ քայլը լինելու է GVAX եւ PD-1 հակամարմնի համակցման արդյունավետության ստուգումը:
23.06.2014 Կարդացեք նաև
07.05.2021
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
