Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

Նոր արծաթե նանոմասնիկները կարող են «գրոհել» քաղցկեղը. news.am

Նոր արծաթե նանոմասնիկները կարող են «գրոհել» քաղցկեղը. news.am

Արծաթե հիմքով նանոմասնիկներն արդեն մեծ հաջողությամբ օգտագործվում են բժշկության մեջ։ Բայց նրանց երկարաժամկետ օգտագործումից առաջացող հնարավոր թունավորումները մշտապես խնդիր են եղել։ Սակայն, վերջերս Սանտա Բարբարայում Քալիֆորնիայի համալսարանի գիտնականները ստեղծել են մի նանոմասնիկ, որն անվտանգության տեսակետից՝ ոչ մի խնդիր չի առաջացնում։ Նրանք իրենց սֆերիկ ձեւի եւ պեպտիդային կառուցվածքի շնորհիվ ո՛չ միայն արդյունավետորեն մտնում են քաղցեղային բջիջների մեջ, այլեւ այն ավելորդ մասնիկները, որոնք չեն հասնում թիրախին, պարզապես դուրս են գալիս օրգանիզմից՝ զգալիորեն նվազեցնելով թունավոր ազդեցությունները, հաղորդում է Medical Daily-ին։

 

Մեթոդը հիմնված է պլազմոնիկա երեւույթի վրա։ Պլազմոնիկայի մեջ լազերային ճառագոյթում է օգտագործվում՝ ոսկյա եւ արծաթե նանոմասնիկների վրա լույսի ռեզոնանս ստանալու համար։ Սա առաջացնում է, այսպես կոչված, «պլազմոնային բարելավումներ», որոնք էլէկտրամագնիսական դաշտը կենտրոնացնում են մակերեսի վրա։ Գունանյութեր ավելացնելուց հետո դրանք ավելի են պայծառանում։ Երբ միջուկը ոչնչացվում է, մասնիկը պղտորվում եւ կորցնում է իր վառ լուսավորումը։

 

Նանոմասնիկների ներքին բնույթը, այլ գոյացությունները կլանելու եւ անցկացնելու իրենց քվանտային հատկություններն ու կարողությունները դրանց դարձնում են դեղորայքային միջոց, որոնք ինքնուրույն կարող են անցնել մեմբրանների միջով։ Բացի այդ, ինչպես հատնի է, արծաթն ունի հակաբակտերիալ հատկություն անգամ հակաբիոտիկակայուն միկրոօրգանիզմների դեմ եւ քացղկեղի բուժման համար բավականին ազդեցիկ միջոց է համարվում։

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. med.news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ