Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

Հակաքաղցկեղային 2 դեղամիջոց, որ կարող են բժշկության մեջ իրական հեղափոխություն կատարել. tert.am

Հակաքաղցկեղային 2 դեղամիջոց, որ կարող են բժշկության մեջ իրական հեղափոխություն կատարել. tert.am

Ավարտվել է մաշկի քաղցկեղի զարգացմանը նվիրված միջազգային երկու խոշոր փորձարկման փուլը, որի արդյունքում պարզ է դարձել, որ քաղցկեղի բուժման հետ կապված վերջին հայտնագործությունները կարող են հեղաշրջում իրականացնել այդ հիվանդության բուժման գործում: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով BBC-ին:

 

Անկախ փորձագետներից բաղկացած խումբը մելանոմայի դեմ պայքարող 2 դեղամիջոց (pembrolizumab և nivolumab) է ներկայացրել: Դրանք իմունային համակարգին օգնում են ճանաչել վիրուսներին և հարձակում գործել դրանց վրա: Դրանք արգելափակում են քաղցկեղի կողմից օգտագործվող կենսաբանական ճանապարհը, որը վերջիններս օգտագործում են իմունային համակարգից թաքնվելու նպատակով:

 

Մելանոմայի զարգացումը (երբ մաշկի քաղցկեղն արդեն թափանցում է այլ օրգաններ) շատ դժվարությամբ է բուժվում: Դեռևս վերջերս նման ախտորոշմամբ հիվանդների կյանքը մինչև 6 ամիս էր տևում, սակայն նոր դեղամիջոցների շնորհիվ ամեն ինչ փոխվել է:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. onco.medisra.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ