Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

Նեոադյուվանտ թերապիան կրծքագեղձի քաղցկեղի դեպքում. med.news.am

Նեոադյուվանտ թերապիան կրծքագեղձի քաղցկեղի դեպքում. med.news.am

Քիմիաթերապիայի առաջադեմ մեթոդների շնորհիվ վիրաբույժներn այժմ կարող են ավելի շատ կանանց կյանք փրկել, քան նախկինում։ Նեոադյուվանտ թերապիայի հիմնական գաղափարն այն է, որ վիրահատությունը պարզեցնելու համար փոքրացվում է ուռուցքը, ինչn իր հերթին մեծացնում է հաջողության հասնելու հավանականությունը։

Այս մեթոդը ոչ բոլորին է համապատասխանում, ասել է բժշկական գիտությունների դոկտոր, Քլիվլենդի կլինիկայի կրծքագեղձի խնդիրների հարցերով կենտրոնի տնօրեն Սթեֆեն Գրոբմայերը։

Վիրահատությունից առաջ քիմիաթերապիան կարելի է անցկացնել միայն այն դեպքում, եթե ուռուցքը 2 սմ-ից ավելի մեծ է եւ վնասել է լիմֆատիկ հանգույցները։

«Երբ հիվանդի մոտ մեծ ուռուցք է, վիրաբույժները հաճախ մաստէկտոմիա են կատարում, այլ ոչ կրծքագեղձը պահպանող վիրահատություն»,-ասել է կլինիկայի ուռուցքաբան Ալբերտո Մոնտերոն։ «Բայց փոքր ուռուցքների դեպքում հիվանդը նախ քիմիա է ընդունում՝ ուռուցքը փոքրացնելու համար, ապա վիրաբույժը կատարում է վիրահատություն՝ պահպանելով հիվանդի կրծքագեղձերը»։

Նեոադյուվանտ թերապիան լինում է նաեւ առանց վիրահատական միջամտության։ Օրինակ, FDA հաստատել է Պերտուզումաբ անվամբ դեղորայքը HER2 քաղցկեղի դեմ։ Այս դեղամիջոցով բուժվելուց հետո որոշ հիվանդների մոտ ուռուցքը լիովին վերացել է։

Երբեմն ուռուցքը մինչ վիրահատությունը փոքրացնում են ոչ թե կրծքի պահպանման, այլ բուժման հնարավորություն ունենալու համար։

Լինում են դեպքեր, երբ նեոադյուվանտ թերապիան ոչ վիրահատելի ուռուցքը փոխակերպում է վիրահատելի ուռուցքի»,-ասել է Գրոբմայերը։ «Թերապիան այնքան է փոքրացնում ուռուցքը, որ այն հնարավոր է լինում վիրահատել»։

Դոկտոր Մոնտերոն հավելել է, որ մեր օրերում նման դեպքեր ավելի քիչ են նկատվում։ Կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշումը բավականին բարելավվել է, եւ այժմ ոչ վիրահատելի դեպքերն ավելի քիչ են հանդիպում, քան նախկինում։ Բայց եթե նման դեպքեր պատահում են, ապա նեոադյուվանտ թերապիան հույս է ներշնչում այսպիսի հիվանդներին։

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. takzdorovo.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ