Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

Գիտնականներին հաջողվել է հաղթել քաղցկեղի ամենավտանգավոր տեսակներից մեկին. tert.am

Գիտնականներին հաջողվել է հաղթել քաղցկեղի ամենավտանգավոր տեսակներից մեկին. tert.am

Գիտնականները կրծքագեղձի քաղցկեղի, մասնավորապես` դրա ագրեսիվ տեսակի դեմ պայքարի նոր տարբերակ են հայտնաբերել: Այս մասին հաղորդում է` Meddaily.ru-ն հղում կատարելով Zee News-ին:

 

Խոսքը քաղցկեղի HER2-դրական տեսակի մասին է, որն ախտորոշվում է յուրաքանչյուր 4-րդ հիվանդի մոտ: Այս  տեսակի քաղցկեղի բջիջները մեծ քանակությամբ սպիտակուցային HER2 են արտազատում:

 

Ներկայում քաղցկեղի այդ տեսակը բուժվում է հերցեպտինի օգնությամբ, սակայն մի քանի տարվա ընթացքում այն կորցնում է իր ազդեցության ուժը, քանի որ քաղցկեղի բջիջները դրանց հանդեպ դիմադրողականություն են ձեռք բերում:

 

Սակայն պրոֆեսոր Նիկոլաս Տոնկսի գլխավորած թիմը տեղեկացրել է, որ իրենց հաջողվել է գտնել մեկ այլ սպիտակուցի (PTP1B)-ի արգելակման ճանապարհը, որի արտազատումը ևս առանձնանում է HER2-դրական տեսակի քաղցկեղից:

 

PTP1B-ն կարևոր դեր է խաղում ուռուցքների զարգացման գործում, որոնցում HER2-ի ազդանշանային ակտիվության շեղումներ են նկատվում: 

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. miloserdie.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ