Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

Հիվանդի սեփական բջիջները ոչնչացնում են քաղցկեղը. բուժման նոր մեթոդ. med.news.am

Հիվանդի սեփական բջիջները ոչնչացնում են քաղցկեղը. բուժման նոր մեթոդ. med.news.am

Ամերիկյան Ազգային առոջապահության ինստիտուտի գիտնականները ոչնչացրել են կնոջ քաղցկեղը՝օգտագործելով հենց իր իմունային համակարգը, հայտնել է Fox News-ը։

 

Science ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքները հիմնված են Մոնտանայից 45-ամյա մի կնոջ դեպքի վրա։ Հետազոտողներն ասել են, որ նա ստացել է միլիոնավոր իմունային բջիջներ, հատուկ ստեղծված քաղցկեղի դեմ պայքարելու համար։ Եվ այս դեպքը ապացուցել է, որ տեխնիկան կարող է ներկայումս տարածված քաղցկեղային շատ հիվանդությունների դեմ պայքարի միջոց լինել:

 

Այսպես կոչված իմունաթերապիան մինչ այսօր համարվել է առավել խոստումնալից միջոց՝ քաղցկեղի համեմատաբար հազվագյուտ տեսակների՝ օրինակ, մելանոմայի եւ երիկամների քաղցկեղի բուժման համար։

 

«Այս նոր մոտեցումը մշակվել է քաղցկեղային առավել տարածված հիվանդությունների բուժման համար»,- ասել է ԱՄՆ քաղցկեղի հետազոտությունների  կենտրոնի վիրաբուժական բաժանմունքի ղեկավար Սթիվեն Ա. Ռոզենբերգը։

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. med.news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ