Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

Քաղցկեղի բուժումը նպաստում է օրգանիզմի արագացված ծերացմանը

Քաղցկեղի բուժումը նպաստում է օրգանիզմի արագացված ծերացմանը

Խիման Մուսսը և Միացյալ Նահանգների ու Եվրոպայի նրա գործընկերներն ուսումնասիրել են կրծքի քաղցկեղի համար սահմանված քիմիաթերապիայի ազդեցությունն օրգանիզմի վրա (anthracycline-ի միջոցով): Այս մասին հաղորդում է Meddaily-ն՝ հղում կատարելով Ремедиум-ին:

 

Վերլուծության են ենթարկվել կրծքի քաղցկեղի առաջին կամ երկրորդ փուլում գտնվող 33 կանանց բժշկական փաստաթղթերը և արյան նմուշները:

 

Գիտանականներին հետաքրքրել է բջիջների ծերացման մարկերների խտությունն արյան մեջ:

 

Քիմիաթերապիայի ավարտից հետո և դրանից առնվազն՝ մեկ տարի անց նրանք T-lymphocytes-ներում p16INK4a և ARF սպիտակուցային մակարդակի աճ են արձանագրել: Սպիտակուցների բարձր մակարդակը պահպանվել էր նույնիսկ թերապիայից 3-4 տարի անց:

 

Տվյալ սպիտակուցների բարձր մակարդակը բնորոշ է լեյկոցիտներում ծերացող բջիջների, ինչպես նաև telomere-ների կրճատմանը (քրոմոսոմների վերջույթային հատվածներում):

 

Այն ամրագրվում է նաև մոլագար ծխողների, նստակյաց ապրելակերպ վարող և իմունային անբավարարությամբ տառապող մարդկանց օրգանիզմում: Այսպիսով, հետազոտողները փաստել են, որ քիմիաթերապիան արագացնում է բջիջների ծերացման գործընթացը:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. news.open.by
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ