Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

Գիտնականները կստիպեն քաղցկեղային բջիջներին՝ ինքնաոչնչանալու

Գիտնականները կստիպեն քաղցկեղային բջիջներին՝ ինքնաոչնչանալու

Վիրջինիայի համալսարանում Մասիի Ուռուցքաբանական կենտրոնի մի խումբ հետազոտողներ սովորել են սպանել քաղցկեղի տարրերը՝ չանդրադառնալով առողջության վրա: Նրանք մշակել են հակաքաղցկեղային մի քանի դեղամիջոցներից հատուկ սինթեզված միջոց, որը ոչնչացնում է քաղցկեղի բջիջները հաստ աղիքի, թոքերի, լյարդի, երիկամների, կրծքի եւ ուղեղի քաղցկեղի ժամանակ:

 

Գիտնականները ծրագրում են քաղցկեղով հիվանդ մարդկանց փոքր խմբի հետ փորձեր իրականացնել, հաղորդում է Naked-science.ru-ն:

«Առայժմ վաղ է խոսել, թե երբ կսկսվեն կլինիկական փորձերը, սակայն մենք արդեն ծրագրում ենք: Լաբորատոր փորձերը հուսադրող արդյունքներ են տվել: Մեզ ուրախացնում է, որ նոր բուժման ընթացքում օգտագործվող դեղամիջոցները արդեն կլինիկական փորձարկումներ անցնելուց հետո կամ արդեն  հաստատվել են, կամ այժմ փորձարկումներ են անցնում ու շուտով կհաստատվեն»,- նշել է ուռուցքաբան Էնդրյու Պոկլեպովիչը:

Սորաֆենիբ, ռեգորաֆենիբ ու PI3K/AKT խմբի դեղամիջոցները, որոնց հիման վրա ստեղծվել է նոր դեղամիջոցը, արգելափակում են կինազ ֆերմենտների արտադրությունը, որոնք անհրաժեշտ են քաղցկեղի զարգացման ժամանակ:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. svit24.net
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ