Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

Երեխան, որին կարող է սպանել լույսը, ստիպված է ապրել մթության մեջ

Երեխան, որին կարող է սպանել լույսը, ստիպված է ապրել մթության մեջ

Քաղցկեղի շատ հազվադեպ տեսակով տառապող երեխան իմունային համակարգ չունի և ստիպված է ապրել մթության մեջ: 2 տարեկան Լեյթոն Բրաունրիգը տառապում է լուսազգայունությամբ, երբ մաշկն աննորմալ է արձագանքում ուլտրամանուշակագույն ճառագայթներին:

 

Ըստ բժիշկների՝ տղան առանց իմունային համակարգի է մնացել ողնուղեղի փոխպատվաստում կատարելիս, քանի որ տառապում էր սպիտակարյունությամբ:

«Նրան արգելված է փողոց դուրս գալ: Նա կարող է ճամփորդել միայն վաղ առավոտյան կամ գիշերը, սակայն միայն մգեցված ապակիներով և օդորակիչ ունեցող ավտոմեքենայով: Մեր տան վարագույները մշտապես փակ են»,- Mail Online-ի հետ հարցազրույցում ասել է տղայի մայրը՝ 22-ամյա Զոյան:

Զոյան որդուն լողացնում է օրական 2 անգամ, իսկ օրական 6 անգամ նրա մարմնին արևից պաշտպանող քսուք է քսում՝ այրվածքներից խուսափելու համար: Չնայած դրան՝ փոքրիկը մշտապես տառապում է քորից և ամբողջ մարմնում գտնվող խոցերից:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ