Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

Կանաչ թեյը պոտենցիալ դեղամիջոց է մանկական քաղցկեղի դեմ

Կանաչ թեյը պոտենցիալ դեղամիջոց է մանկական քաղցկեղի դեմ

Կանաչ թեյի խառնուրդը ունակ է ոչնչացնել քաղցկեղային բջիջները երեխաների մոտ առաջացած նորագոյացություններում: Ընդ որում, այն աշխատում է նույնիսկ այն դեպքում, երբ քիմիոթերապիան դադարում է արդյունավետ լինել:

 

Դոկտոր Հորացիա Վիտորիոն Ավստրալիայի Մանկական քաղցկեղի ինստիտուտից կարծում է, թե արդիականացված հակաօքսիդանտ կատեխինը սպանում է նեյրոբլաստոմայի բջիջների 50 տոկոսին ընդամենը երեք օրում:

Դա ապացուցել են լաբորատոր փորձարկումները: Նեյրոբլաստոման փոքրիկների շրջանում ամենատարածված քաղցկեղն է: Ապրելու շանսերը չափազանց փոքր են: Քաղցկեղի բջիջները բավական արագ են սովորական դեղամիջոցների նկատմամբ կայունություն զարգացնում:

Բնական կատեխինը անկայուն է եւ դա սահմանափակում է  նրա արդյունավետությունը: Վիտորիոն քիմիկոսների հետ կարողացել է կայունացնել այն, գրում է The Sydney Morning Herald-ը: Արդյունքում հզոր միջոց է ստացվել, որը սպանում է քաղցկեղի բջիջները:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. strana-sovetov.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ