Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

Կդառնա՞ արդյոք Հայաստանը քաղցկեղի բուժման կենտրոն

Կդառնա՞ արդյոք Հայաստանը քաղցկեղի բուժման կենտրոն

Աշխարհում տարեկան մոտ 6 մլն մարդ մահանում է քաղցկեղից:  Հայաստանում քաղցկեղից մահացողների թիվը կազմում է տարեկան 500-600 հոգի (2011 թ.՝ 1000 բնակչի հաշվով՝ 5,6 մարդ): Այսինքն՝ յուրաքանչյուր տասներորդ մահ մեր երկրում քաղցկեղի զոհ է:

 

Այս առումով՝ քաղցկեղը թիվ 2 մարդասպանն է՝ զիջելով միայն արյան շրջանառության համակարգից մահացածների թվին (2011 թ.՝1000 բնակչի հաշվով 13.3):

Բարեբախտաբար՝ բժշկությունը վերջին տասնամյակներում զգալի առաջընթաց է արձանագրել քաղցկեղի հայտնաբերման ու բուժման ոլորտում: Միայն թե դա բավականին թանկ է՝ աշխարհի ոչ բոլոր երկրները կարող են հպարտանալ, որ միջուկային բժշկության կենտրոններ ունեն: Մեր հարեւան երկրներում, համենայնդեպս, այդպիսի կենտրոններ չկան, իսկ Ռուսաստանում մի քանի նման կենտրոններ են կառուցված, որոնք ակնհայտորեն երկրի կարիքների համար բավարար չեն համարվում:

Բարեբախտաբար՝ Հայաստանում սկսել են ուռուցքաբանության միջուկային կենտրոնի շինարարությունը (անվանում են նաեւ քաղցկեղի գերազանցության կենտրոն), ու դրա ավարտը հեռու սարերի ետեւում չէ: Հայաստանի բժշկության որոշ ուղղություններ առանց այն էլ այս տարածաշրջանում լավ համբավ ունեն, իսկ ուռուցքաբանության կենտրոնի շինարարությունը լուրջ ճեղքում է նշանակում: Հիմա ավարտին է մոտենում ռադիոիզոտոպների արտադրության եւ մոլեկուլյար ախտորոշման կենտրոնի շինարարությունը (կգործի 2014 թ. սկզբներին), նախատեսում են նաեւ կառուցել ռադիոճառագայթային կենտրոն, այնուհետ՝ հիվադանոցային մասնաշենք:

Մոլեկուլյար ախտորոշման կենտրոնում տեղադրվելու է բելգիական գերժամանակակից ցիկլատրոնը, որն էլ հենց ախտորոշման հիմնական գործիքն է: Ի՞նչ է տալիս այն՝ հայտնաբերել ուռուցքն իր սկզբնավորման ամենանախնական փուլում, գնահատել՝ արդյո՞ք այն սրացում կառաջացնի օրգանիզմում: Ըստ այդմ էլ նշանակվում է բուժումը, որը հիվանդի վրա ավելի էժան է նստում, քան ուռուցքի ավելի ուշ փուլերում:

Կան երկրներ, որ մասնագիտացել են միջուկային բժշկության ոլորտում: Առաջին հերթին՝ դա Իսրայելն է, որտեղ մի քանի նմանատիպ կլինիկաներ են գործում: Սակայն իսրայելական գները բավական բարձր են: Ընդհանուր գնացուցակներ չկան, քանի որ այս հիվանդությունը առանձնահատուկ է յուրաքանչյուրի համար, սակայն մի քանի մոտավոր գին կարելի է նշել՝ հիմնվելով Իսրայելու բուժում առաջարկող կազմակերպությունների հրապարակումների վրա: Այսպես՝  բարձրակարգ բժշկի կոնսուլտացիաներն արժեն 550-580 դոլար: Ստանդարտ ախտորոշումն արժե 2000-3000 դոլար, սակայն կարելի է օգտագործել նաեւ նախկինում արված հետազոտությունները (դա էժանացնում է բուժման արժեքը):  Էական նշանակություն ունի կեցության արժեքը՝ եթե հիվանդը ցանկանում է ընտրել բնակվել հենց կլինիկայի տարածքում, դա կարժենա առնվազն օրական 160 դոլար: Սակայն կարելի է սենյակ վարձել  այլ վայրերում օրական մոտ 60 դոլարով:

Թե Հայաստանում ի՞նչ գներ կսահմանվեն՝ դժվար է ասել: Հաստատապես կարելի է ասել, որ օտարերկրացիների համար կեցության արժեքն այնքան բարձր չի լինի, ինչպես Իսրայելում: Հարկ է նշել, որ սկզբնական փուլում աշխատելու են արտասահմանից հրավիրված մասնագետներ, իսկ դա նշանակում է, որ կոնսուլտացիաների արժեքը դժվար թե փոքր լինի: Սակայն Ազգային մրցունակության հիմնադրամի ղեկավար Արման Խաչատրյանը վստահեցնում է, որ այնպես կանեն, որ ծառայությունը հայաստանցիների համար մատչելի դառնա:  Առայժմ այլ մանրամասներ չեն հաղորդվում: Պետք է հաշվի առնել նաեւ, որ քաղցկեղի բուժման գերազանցության կենտրոնի համար 50 մլն դոլարի ներդրում է կատարվելու, որի մեծ մասը վարկեր ու մասնավոր ներդրումներ են: Այսինքն՝ որոշակի բիզնես շահեր կան, ինչը եւս գնի վրա կազդի: Սակայն, հաշվի առնելով, որ պետության մասնակցությունը եւս նշանակալի է՝ հայսստանցիները որոշ արտոնությունների հույս կարող են ունենալ:

Հեղինակ. Սամվել Ավագյան
Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ