Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

Քաղցկեղով կարող են հիվանդանալ բոլորը՝ անկախ սոցիալական դիրքից. ուռուցքաբան

Քաղցկեղով կարող են հիվանդանալ բոլորը՝ անկախ սոցիալական դիրքից. ուռուցքաբան

Ուռուցքաբան, բժշկական գիտությունների դոկտոր Անդրեաս Համբարձումյանի խոսքով՝ քաղցկեղի առաջացումն ունի էնտոգեն և էկզոգեն պատճառներ (դրսի և ներսի): Դրանք հիմնականում օդի աղտոտվածությունն են, սննդի որակի վատացումը, մարդու օրգանիզմում հիվանդությունների շատացումը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում բժիշկն ասաց, որ հիվանդության աճի տեմպերով մեր երկիրը ոչ մի բանով չի տարբերվում մնացած երկրներից, սակայն, միևնույն ժամանակ, այստեղ ներմուծվում է համապատասխան տեխնիկա և դեղորայք՝ հիվանդությունը կանխելու համար:

 

Ըստ մասնագետի՝ թոքերի քաղցկեղը, որը աշխարհում կազմում է քաղցկեղի 12.3 տոկոսը, երկու անգամ կկրճատվի, եթե վերացվի ծխելը. «Վերջին տարիներին ԱՄՆ-ում հակածխախոտային ակցիաների շնորհիվ այս երկրում թոքերի քաղցկեղի կտրուկ անկում է նկատվում: Քաղցկեղից խուսափելու լավագույն տարբերակը առողջ ապրելակերպն է, առողջ սննդով սնվելը՝ բանջարեղեն, մրգեր, բնական հումքով ուտելիքներ»:

 

Այն հարցին, թե սոցիալական վիճակը որքանով կարող է ազդել քաղցկեղի առաջացման վրա, մասնագետն ասաց, որ սոցիալական վատ վիճակը ուղղակի կապ չի կարող ունենալ, որովհետև քաղցկեղը այն հիվանդությունը չէ, որ սոցիալական կարգ հարցնի. «Վատ սոցիալական պայմաններից քաղցկեղ չի առաջանում, միայն անորակ սննդի չարաշահումը կապ ունի սոցիալական վիճակի հետ, սակայն սրանից քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը շատ չէ: Քաղցկեղով կարող են հիվանդանալ բոլորը՝ անկախ սոցիալական դիրքից»: 

 

Մասնագետը հավելեց նաև, որ երեխաներն ավելի զգայուն են անորակ սննդի, աղտոտված օդի նկատմամբ, դրա պատճառով մանկական քաղցկեղը բավական արագ տեմպերով է զարգանում. «Սակայն պետք է նկատի ունենալ, որ երեխաների մոտ ավելի հեշտ է բուժվում, մանավանդ եթե քաղցկեղի դեմ ճիշտ բուժում կազմակերպվի, այդ թվում՝ քիմիաթերապիա, ճառագայթային բուժում»:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ