ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն
Տղամարդկանց մոտ գերակշռում է` թոքի, իսկ կանանց մոտ կրծքագեղձի քաղցկեղը. Հայրապետ Գալստյան

Հայաստանի Հանրապետությունում բնակչության հիվանդացության ցուցանիշը 100 հազարի հաշվով կազմում է տղամարդկանց մոտ 250.3, կանանց մոտ՝ 231.9: Տղամարդկանց մոտ առավել հաճախ հանդիպում է թոքի քաղցկեղը, որը 100 հազար բնակչի հաշվով կազմում է 65,1, կանանց մոտ` 12,1: Իսկ կանանց մոտ գերակշռում է կրծքագեղձի քաղցկեղը ` 67,9:
Tert.am-ի հետ զրույցում նման վիճակագրություն ներկայացրեց «Ուռուցքաբանության ազգային կենտրոնի» ղեկավար, պրոֆեսոր Հայրապետ Գալստյանը:
Հայաստանի Հանրապետությունում չարորակ ուռուցքներով հիվանդների բուժումը իրականացվում է բուժման տարբեր եղանակների (վիրահատական, քիմիաթերապևտիկ, ճառագայթային, հորմոնալ, իմունաբանական) հաջորդական կամ զուգակից կիրառմամբ: Այլ կերպ ասած, կիրառվում է բուժման համալիր եղանակը:
«Դրանով է պայմանավորված այն փաստը, որ «Ուռուցքաբանության ազգային կենտրոնում» բուժված հիվանդների ապրելիության ցուցանիշը շուրջ 33%-ով ավելի բարձր է, քան ընդհանուր բուժական ցանցում (ոչ մասնագիտացված բժշկական կենտրոններում) բուժվածների ցուցանիշը»,- ասաց Հայրապետ Գալստյանը:
Բժշկի ներկայացրած տվյալներով՝ 2011թ. վերջում մեր հանրապետությունում չարորակ ուռուցքների կապակցությամբ հաշվառման մեջ են եղել 32 580 հիվանդներ, այդ թվում տղամարդիկ` 12 583, կանայք` 19 997:
Բուժում ստացած հիվանդներն առաջին 2 տարվա ընթացքում 3 ամիսը մեկ անգամ, 3-րդ տարում 6 ամիսը մեկ անգամ, այնուհետև տարին մեկ անգամ հրավիրվում են պարբերական ստուգումների:
Ըստ նրա՝ մեր հանրապետությունում չարորակ ուռուցքներով հիվանդների բուժման արդյունքների բարելավումը պայմանավորված է մի շարք գործոններով: Դրանք ենք՝ ընդհանուր բուժական ցանցում աշխատող բժիշկների, ինչպես նաև բնակչության ուռուցքաբանական զգոնության բարձրացումը, չարորակ ուռուցքների նկատմամբ հոգեբանական արգելքի հաղթահարումը, երբ հիվանդները իրենց հիվանդությունը ընդունում են որպես հիվանդություն և ոչ թե դատավճիռ, չարորակ ուռուցքների սկզբնական փուլերի հայտնաբերման ցուցանիշի բարձրացմամբ, մասնագիտացված ուռուցքաբանական կենտրոններում միջազգային փորձի ու չափորոշիչների ներդրումն ու հետևողական կիրառումը, նորագույն ախտորոշիչ ու բուժական սարքավորումների ձեռքբերումն ու կիրառումը
բուժման նոր եղանակների ներդրումն ու կիրառումը, հակաուռուցքային նոր դեղերի, ճառագայթային բուժման նոր սարքավորումների կիրառումը, վիրահատական տեխնիկայի կատարելագործումը , առանձին օրգանների ընդլայնված հեռացումից հետո վերականգնողական (պլաստիկ և էնդոպրոթեզավորում) միջամտությունները:
Վերջին 2 տարիների ընթացքում «Ուռուցքաբանության ազգային կենտրոնին» տրամադրվել են կամ կենտրոնն ինքը ձեռք է բերել համակարգչային շերտավոր նկարահանման սարք, ռադիոիզոտոպային ախտորոշիչ գամմախցիկ, ներխոռոչային ճառագայթային բուժման սարք, ДАКО ֆիրմայի իմունոհիստոքիմիական լիարժեք ավտոմատ համակարգ, գերժամանակակից էնդոսկոպիկ սարքեր, որոնք համալրված են վիդեոտեխնիկայով
էլեկտրոնների գծային արագացուցիչ:
Այս տարվա երկրորդ եռամսյակում կստանան նորագույն տեխնոլոգիաներով համալրված նոր արագացուցիչ «Էլեկտա» ֆիրմայի լաբորատոր զանազան անալիզատորներ, մանրադիտակներ, մոնիթորներ և այլն:
Կենտրոնը մշտապես համապատասխան մասնագետներին գործուղում է վերապատրաստման այլ երկրների բժշկական կենտրոններ: Առանձին դեպքերում այլ երկրներից հրավիրում են մասնագետներ և ինժեներներ՝ սարքերն աշխատեցնելու նպատակով:
«Ուռուցքաբանության ազգային կենտրոնը» համագործակցում է Ռուսաստանի Դաշնության (Մոսկվա, Սանկտ -Պետերբուրգ, Օբնինսկ), Ուկրաինայի, Ղազախստանի, Վրաստանի, Ֆրանսիայի (Փարիզ), ուռուցքաբանական կենտրոնների հետ:
Հայ-Ֆրանսիական համագործակցության շրջանակներում ապրիլին Երևանում «Ուռուցքաբանության ազգային կենտրոնում» կկայանա հայ-ֆրանսիական ուռուցքաբանների հերթական երկրորդ գիտագործնական համաժողովը՝ նվիրված ուռուցքաբանության ակտուալ խնդիրներին: Զեկուցումներով հանդես կգան Փարիզի Գուստավ Ռուսիի անվան «Ուռուցքաբանության կենտրոնի» տնօրեն, պրոֆեսոր Էգերմանը և ուրիշներ:

Կարդացեք նաև

Գլխուղեղի ուռուցքները կարող են լինել թե՛ բարորակ, թե՛ չարորակ։ Սակայն նույնիսկ բարորակ գոյացությունները կարող են վտանգավոր լինել, քանի որ ճնշում են գլխուղեղի...


Սքրինինգային մամոգրաֆիայի էր դիմել 50 տարեկան կին` առանց որևէ գանգատի: Նրա մոտ կանխարգելիչ (սքրինինգ) հետազոտությամբ դիտարկվեցին փոփոխված, մալիգնիզացված կալցիֆիկատներ: Պացիենտին առաջարկվեց իրականացնել...


Խոշոր քայլերով զարգացող բժշկագիտության բնագավառում ուռուցքաբանությունը ևս անվերջ նոր նվաճումներ է գրանցում: Դրանցից է վերջերս «Նաիրի» բժշկական կենտրոնում ներդրված և արդյունավետ կիրառվող գինեկոլոգական որոշ...


«Էրեբունի» ԲԿ-ում կատարվել է լյարդի հազվադեպ ուռուցքի վիրահատական միջամտություն՝ ներանոթային եղանակով:Բավական մեծ չափերի՝ 10 սմ տրամագծով բարորակ գոյացության բուժումն իրականացվել է ոչ թե բաց վիրահատական...


Ոսկրային սարկոմաներն ախտահարում են կմախքի գրեթե բոլոր հատվածները, որի արդյունքում խնդիր է առաջանում հեռացված հատվածի ռեկոնստրուկտիվ վիրահատությունների շնորհիվ վերականգնել վերջույթի ֆունկցիան...


«Արթմեդ» ԲՎԿ ընդհանուր և որովայնային բաժանմունքը բացվել է 2009 թվականին: Թիմը, որով ձևավորվել է բաժանմունքը, գործում է է բ.գ.դ., պրոֆեսոր Արթուր Մուշեղի Սահակյանի ղեկավարությամբ դեռ 2004 թ.-ից...


Քաղցկեղը, հատկապես որովայնային տեղակայության պարագայում, հիմնականում զարգանում է դանդաղ ու առանց ախտանշանների և իրեն զգացնել տալիս բավական ուշ փուլերում, երբ կա քաղցկեղի լայն տարածում...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն