Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

Հայրապետ Գալստյան. «Հիվանդներին մերժում են ազատ մահճակալ չունենալու պատճառով»

Հայրապետ Գալստյան. «Հիվանդներին մերժում են ազատ մահճակալ չունենալու պատճառով»

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մանկական բաժանմունքի ղեկավար Գրիգոր Բադալյանն օրերս հայտարարեց, որ այս պահին մոտ 260 հիվանդի կյանքը մազից է կախված, քանի որ սպասում են, թե երբ կլինի լրացուցիչ պետական ֆինանսավորում, որպեսզի ուռուցքով հիվանդները կարողանան իրենց քիմիոթերապիան ստանալ: Այսօր Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Հայրապետ Գալստյանը ասուլիս էր հրավիրել, ներկայացնելու ուռուցքաբանության վիճակը մեր երկրում, ձեռքի հետ էլ հերքեց իր ենթակայի ասածները` վստահեցնելով, որ թյուրիմացություն է տեղի ունեցել. «Թեկուզեւ մեր գործընկերն է եղել, մեր կլինիկական բաժանմունքներից մեկի ղեկավարն է եղել պրոֆեսոր Բադալյանը, որը նման հայտարարություն է արել, նա պարզապես բաժանմունքի ղեկավար է, բուժող բժիշկ է, հարգում ենք իրեն, բայց ինքը վարչական ապարատում ընդգրկված չէ եւ ինքը չգիտեր, թե ինչումն է հարցը, մի բան է, եթե ազատ տեղ չկա եւ հիվանդին չես կարող ընդունել, այլ բան է, որ հիվանդներին մերժում են: Հերթագրման սկզբունքը միշտ էլ եղել է կա եւ կլինի: Իսկ ինչ վերաբերում է իր հայտարարությանը, ես կարծում եմ, որ դա պարզապես վրիպում է եղել»:

 

Aravot.am-ի հարցին, թե մահճակալները չեն բավականացնում, բայց, փաստորեն կա պահանջարկ, կենտրոնը մտադիր չէ՞ առողջապահության ոլորտի պատասխանատուների առաջ մահճակալների քանակն ավելացնելու հարց բարձրացնել, պարոն Գալստյանը նշեց, թե մասնավորապես` ինչ ծրագրեր ունեն. «Մեր կենտրոնը եկող տարի ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ տեխնիկական համագործակցության շրջանակներում ստանալու է նոր ճառագայթային բուժման սարք` էլեկտրոնային արագացուցիչ, ինչ վերաբերում է ապագային, ապա տեսաք, որ ՀՀ նախագահի հովանու ներքո ֆիզիկայի ինստիտուտի տարածքում ուռուցքաբանության նոր կենտրոնի ստեղծման վերաբերյալ, դա մի ամբողջ ցիկլ է իր մեջ պարունակում գերժամանակակից սարքավորումներով հագեցած: Այսօր Հայաստանից զգալի թվով մարդիկ դուրս են գնում ռադիոակտիվ ճառագայթային բուժում ստանալու համար, մեր քաղաքացիներն այլեւս չեն մեկնի օտար երկրներ: Սակայն չեմ կարող ասել, որ այդ կենտրոնի հնարավորություններն այնքան մեծ են լինելու, որ բոլորը սպասարկվեն, բայց կարծում ենք մոտ ապագայում կենտրոնը կյանքի կկոչվի եւ կընդլայնվի»:

 

Այս տարվա հոկտեմբերի 1-ից այս կենտրոնում ներդրվել է համավճարի համակարգը, սակայն ըստ Հայրապետ Գալստյանի, այն չի տարածվում քիմիաթերապեւտիկ ծառայության վրա: Համավճարով կարվեն միայն չարորակ ուռուցքների վիրահատությունը եւ մասամբ ճառագայթային բուժումը: Համավճար չեն վճարի ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված սոցիալապես անապահով եւ հատուկ խմբերում ընդգրկված քաղաքացիները: Պարոն Գալստյանը նաեւ նշեց, որ տարեցտարի չարորակ ուռուցքներով հիվանդացության եւ մահացության ցուցանիշներն աճում են: Անցյալ տարի մեր երկրում արձանագրվել է 7856 առաջնային հիվանդ, ինչը 100 հազար բնակչի հաշվով 239 մարդ է:

Հեղինակ. Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Սկզբնաղբյուր. http://www.aravot.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ