Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

Գիշերային աշխատանքը եռապատկում է շագանակագեղձի քաղցկեղով հիվանդանալու վտանգը

Գիշերային աշխատանքը եռապատկում է շագանակագեղձի քաղցկեղով հիվանդանալու վտանգը

 

Տղամարդիկ, որոնք աշխատում են գիշերները, մոտ երեք անգամ ավելի հաճախ են «շագանակագեղձի քաղցկեղի» ախտորոշում ստանում, քան նրանք, որոնք աշխատում են ցերեկը, գրում է The Telegraph-ը` հղում կատարելով Կանադայի Քվեբեկի համալսարանի հետազոտությանը:

 

Գիշերային աշխատողների մոտ ավելի բարձր է նաև քաղցկեղի այլ տարատեսակների վտանգը, ներառյալ մարսողական համակարգի, միզապարկի և թոքերի:

 

Եվ այսպես, գիշերային աշխատանքը բերում է նրան, որ ճնշվում է մելատոնինի բնականոն արտազատումը։ Դա մի հորմոն է, որը արտադրվում է ուղեղի կոնաձև մարմնի կողմից: Այդ հորմոնը օգնում է արթուն և քնած ռեժիմների կարգավորմանը: Եթե այդ խաթարումը շարունակվում է արդեն մոտ 10 տարի, ապա սկսվում են իրական և լուրջ խնդիրները:

 

Գիտնականները դա ապացուցել են հետազոտելով 3137 տղամարդկանց վիճակը, որոնց մոտ ախտորոշվել է քաղցկեղ: Որպես վերահսկողական խումբ հանդես են եկել 500 առողջ տղամարդիկ:

 

Պարզվել է, որ առաջին խմբում անհամեմատ շատ են գիշերային ժամերին աշխատողները: Ընդհանուր առմամբ, գիշերային հերթափոխները եռապատկում են շագանակագեղձի քաղցկեղի վտանգը և կրկնապատկում աղեստամոքսային տրակտի քաղցկեղի վտանգը: Նաև 76% -ով բարձրանում է թոքերի քաղցկեղի վտանգը և 70%-ով` միզապարկինը:

 

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ