Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

Քաղցկեղով ծանր հիվանդների մասին տեղեկություն կտրամադրվի «Ես քեզ, դու` ուրիշին» բարեգործական նախաձեռնության կողմից

Քաղցկեղով ծանր հիվանդների մասին տեղեկություն կտրամադրվի «Ես քեզ, դու` ուրիշին» բարեգործական նախաձեռնության կողմից

Համացանցում պարբերաբար տեղեկություններ են տարածվում այս կամ այն ծանր հիվանդություն ունեցող մարդկանց մասին, իսկ նրանց աջակցելու նախաձեռնություններն անկազմակերպ են և ոչ լիարժեք: Նորաստեղծ «Ես քեզ, դու՝ ուրիշին» բարեգործական նախաձեռնությունը կլինի այն միասնական հարթակը, որտեղ կհամակարգվեն աջակցության կարիք ունեցող մարդկանց աջակցելու աշխատանքները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նախաձեռնության համահիմնադիր, իրավաբան Արմեն (Արմոս) Մարտիրոսյանը՝ ներկայացնելով նախաձեռնությունը:

 

Համատեղ ասուլիսի ընթացքում նախաձեռնության համահիմնադիր, սոցիոլոգ Լուսինե Սաղումյանը հավելեց, որ նախաձեռնությունը համակարգող և կապող օղակ է հանդիսանալու աջակցության կարիք ունեցողների և աջակցության պատրաստ մարդկանց միջև: Նա տեղեկացրեց, որ նման նախաձեռնություն ստեղծելու միտքը ծագեց այն ժամանակ, երբ գրող Լուսինե Վայաչյանի դուստրը համացանցում գրեց իր մայրիկի հիվանդության և նրան աջակցելու անհրաժեշտության մասին: Ըստ Լուսինե Սաղումյանի՝ Լուսինե Վայաչյանի աղջիկը խթան հանդիսացավ, քանի որ համոզվեցին, որ դա հաջողված փորձ էր՝ Լուսինե Վայաչյանն այսօր արդեն բուժում է ստանում արտերկրում: 

 

«Կամ հիվանդը, կամ հիվանդի բարեկամը դիմում է մեզ, տեղեկացնում իր հիվանդության մասին, մենք գնում ենք բուժհաստատություն, պարզում, որ այդ մարդն իսկապես աջակցության կարիք ունի: Համոզվելով, որ իսկապես հիվանդ է և աջակցության կարիք ունի՝ պատմություն ենք գրում այդ մարդու մասին, տեսանյութ և նկարներ ենք նախապատրաստում, հրապարակում կայքում: Ցանցում հրապարակվելուց հետո պետք է դա տարածել, հիվանդի մասին տեղեկություններին զուգահեռ կլինեն նաև առցանց գումարի փոխանցման հաշվեհամարներ, փորձում ենք նորամուծություն մտցնել sms-ի միջոցով գումար փոխանցելու: Այս ամենով մենք հասարակության լայն զանգվածներին կներգրավենք այս սուրբ գործին»,- ներկայացրեց նախաձեռնության մեխանիզմը Արմեն Մարտիրոսյանը՝ հավելելով, որ այս ամենը դեռ նախապատրաստական աշխատանքների և մշակման փուլում է: 

 

Լուսինե Սաղումյանն իր հերթին ասաց, որ չափանիշները, թե ինչ հիվանդություն ունեցող մարդկանց մասին է տեղեկություն տրամադրվելու, հստակեցվում են մասնագետների հետ և կայքի բացմանը զուգահեռ կհրապարակվեն, իսկ արդեն աջակցության ընթացքում գումարների ծախսի մասին հստակ տեղեկություն է տրամադրվելու: Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ ոչ միայն քաղցկեղով հիվանդների, այլև ծանր, հրատապ դեպքերին պետք է անդրադառնալ: Եզրափակելով իր խոսքը՝ «Ես քեզ, դու՝ ուրիշին» նախաձեռնության համահիմնադիր Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ բաց են առաջարկությունների, նոր մտքերի և աջակցության համար, քանի որ աշխատանքները դեռևս նախապատրաստման փուլում են: 

 

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ