Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

Քաղցկեղով հիվանդ մարդկանց ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով կբացվի նոր կայք

Քաղցկեղով հիվանդ մարդկանց ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով կբացվի նոր կայք

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ես քեզ, դու` ինձ» բարեգործական նախաձեռնության համահիմնադիր Արմոս Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ պատրաստվում են ստեղծել նոր էլեկտրոնային կայք, որտեղ կտեղադրվեն տեղեկություններ քաղցկեղով հիվանդի մասին, ու անհրաժեշտ կլինի ֆինանսական աջակցություն.«Համացանցում մենք շատ հաճախ տեսնում ենք, որ տեղեկություններ են զետեղվում տարբեր հիվանդություններ ունեցող մարդկանց մասին, սակայն այդ ամնենը մի տեսակ անկազմակերպ էր արվում, մենք նպատակ ունենք այդ ամենը համակարգել ու փորձել աջակցել այն մարդկանց, ովքեր դրա կարիքն իրոք զգում են»,-հավելեց Մարտիրոսյանը:

 

Իսկ նախաձեռնության համահիմնադիր,  սոցիոլոգ Լուսինե Սաղումյանը նշեց, որ իրենք ցանկանում են կապող օղակ հանդիսանալ աջակցության կարիք ունեցողների և աջակցություն տրամադրել ցանկացողների միջև:

 

Mardik.am-ի այն հարցին, թե այժմ նախաձեռնությունն ինչ ֆինանսական միջոցներ ունի, Արմոս Մարտիրոսյանը նշեց, որ առայժմ չկան, բայց իրենց փորձի հիման վրա կարող է ասել, որ մշտապես հավաքվում է անհրաժեշտ գումարը, և´ անհատները, և´ գործարարները պատրաստակամ են գումար տրամադրելու համար:

 

Հավաքված գումարների, դրանց ծախսման և հիվանդի մասին բոլոր հաշվետվությունները կտեղադրվեն կայքում, որը կբացվի մոտ 1-2 շաբաթ հետո: Գումար հավաքելու մյուս տարբերակն էլ կլինեն  SMS հաղորդագրությունները, որի միջոցով մարդիկ կարող են փոխանցել անգամ 100 դրամ:

 

Արմոս Մարտիրոսյանը նշեց, որ նախքան հավաքված գումարը հիվանդի հարազատներին փոխանցելը, իրենք խորհրդակցում են բժիշկների հետ, պարզելու` արդյոք այդ հիվանդությունը բուժման կուրսից հետո հաղթահարելի է, թե ոչ.«Կարծում եմ` այդ դեպքում հասարակությունը կընմբռնի մեզ, մենք առաջնային ցանկանում ենք օգնել այն մարդկանց, որոնց այդ բուժումն իրոք ցանկալի արդյունք կտա»,-հավելեց Մարտիրոսյանը:

Սկզբնաղբյուր. mamul.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ