Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

Ամերիկացի գիտնականները կրծքագեղձի քաղցկեղի նոր քաղցկեղածին են հայտնաբերել

Ամերիկացի գիտնականները կրծքագեղձի քաղցկեղի նոր քաղցկեղածին են հայտնաբերել

Ամերիկացի գիտնականները կրծքագեղձի քաղցկեղի նոր քաղցկեղածին են հայտնաբերել, որը կոչվում է FAM83B, հայտնում է Business Standart-ը:

Բժիշկ Մարկ Ջեքսոնի ղեկավարությամբ Case Western Reserve University համալսարանի բժշկական դպրոցի կատարած հետազոտությունների արդյունքները հրապարակվել են Journal of Clinical Investigation-ում:

Փորձի ընթացքում գիտնականները պարզել են, որ FAM83B-ի վերացումը ճնշում է ուռուցքային բջիջների տարածումը: Ապացուցվել է նաև, որ FAM83B-ը կապված է կրծքագեղձի քաղցկեղի ավելի կոպիտ ենթատեսակի, այսպես կոչված`«եռակի բացասական քաղցկեղի» առաջացման հետ: Այս ենթատեսակն առանձնանում է նրանով, որ դրանով հիվանդները շատ փոքր հնարավորություն ունեն ողջ մնալու:

Ըստ գիտնականների` FAM83B-ի բացահայտումն այս հիվանդության դեմ դեղամիջոցների ստեղծման ավելի մեծ հնարավորություն կտա: «Ներկայումս մենք փորձում ենք ստեղծել մի դեղամիջոց, որը կճնշի քաղցկեղի այդ գենի զարգացումը»,- նշել է Ջեքսոնը:

Կրծքագեղձի քացղկեղն ամենատարածված քաղցկեղային հիվանդություններից է կանանց շրջանում: Հազվադեպ է հանդիպում տղամարդկանց մոտ, ովքեր կազմում են այս հիվանդությամբ տառապողների ավելի քիչ, քան մեկ տոկոսը:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ