Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

Իրանը հայտարարել է քաղցկեղի դեմ դեղամիջոցի հայտնաբերման մասին

Ընթացիկ տարվա օգոստոսի վերջին Իրանը վաճառքի կհանի սեփական արտադրության յոթ նոր դեղամիջոցներ` նախատեսված դժվարությամբ բուժվող հիվանդությունների բուժման համար, չորեքշաբթի հայտարարել է երկրի առողջապահության նախարար Մարցիխ Վախիդ Դասչերին:

Իրանական դեղամիջոցները, որոնք շուտով պետք է արտադրվեն, կօգտագործվեն կրծքի քաղցկեղի, օստեոպորոզի, հեմոֆիլիայի, ինչպես նաև նյարդային, մաշկային հիվանդությունների բուժման համար, հայտնում է իրանական Fars գործակալությունը:

2011 թվականին իրանցի գիտնականներին հաջողվել է ստեղծել հակաքաղցկեղային դեղամիջոցների նոր տեսակներ, որոնց բաղադրիչներից է օձերի և կարիճների թույնը:

Անցյալ տարվա սեպտեմբերին Իրանի Առողջապպահության նախարարությունը նաև հայտարարել է, որ երկիրը կմեծացնի առողջապահական և դեղաբանական իր հնարավորությունները:

Հենց այդ ժամանակ էլ հայտարարվել է հակաքաղցկեղային դեղամիջոցների ստեղծումը նոր տեխնոլոգիաների միջոցով:

Ինչպես վկայում են իրանցի գիտնականները, իրենց կողմից ստեղծված որոշ դեղամիջոցներ ուռուցքային հիվանդությունների բուժման 100 տոկոս երաշխիք են տալիս:

Հետազոտողների խոսքով` յուրահատուկ կառուցվածքի շնորհիվ դեղամիջոցը կարող է լիովին վերացնել քաղցկեղային բջիջները մարդու օրգանիզմում:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ