Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

Ուռուցքային հիվանդություն ունեցողների թիվը Հայաստանում տարեկան 2-4 տոկոսով ավելանում է

Ուռուցքային հիվանդություն ունեցողների թիվը Հայաստանում տարեկան 2-4 տոկոսով ավելանում է

Ուռուցքային հիվանդություն ունեցողների թիվը Հայաստանում տարեկան 2-4 տոկոսով ավելանում է, հինգշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն, Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից-անդամ, պրոֆեսոր Հայրապետ Գալստյանը:

«Եթե 1997 թվականին Հայաստանում 4709 հիվանդ է եղել, ապա 2011 թվականին այդ թիվն արդեն հասել էր 7750-ի: Այլ կերպ ասած՝ եթե 1997 թվականին հարյուր հազար մարդուն բաժին էր ընկնում 179 ուռուցքային հիվանդություն ունեցող անձ, ապա նախորդ տարվա արդյունքներով՝ այդ թիվը 239 է կազմում»,- նշեց նա՝ ավելացնելով, որ ուռուցքային հիվանդությունների աճ է զգացվում ողջ աշխարհի մակարդակով:

Նրա խոսքով՝ հիվանդների թվի աճը պայմանավորված է երեք հիմնական գործոնով՝ աղտոտված էկոլոգիա, սոցիալ-տնտեսական պայմաններ, ինչպես նաև ժառանգականություն:

Կենտրոնի բժշկական մասի տնօրեն Արմեն Մուրադյանն էլ իր հերթին նշեց, որ ուռուցքային հիվանդությունների վաղ հայտնաբերումն ու համալիր բուժումը թույլ կտան հասնել լիարժեք արդյունքի:

Հայաստանի ուռուցքաբանության ազգային կենտրոնի տվյալով՝ Հայաստանում դիսպանսեր բուժում է ստանում 32 հազար հիվանդ, որոնցից 15 հազարը բուժվել են մինչև 2007 թվականը, և այժմ առողջ են:

Սկզբնաղբյուր. http://ar.newsarmenia.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Ruzanna

20.07.2012

hargeli bzisk es hivandacel em krcki kaxckexov ev inks inz buzel em carvorak kaxcucel havatacek mek ankcvi kex karox em apacucel kaxckex cka bzisknern en asum kaxckex kaxckexa da virus e bakteriaora hesk kareli e ocncacnel kaxckexa da hivandutjun ce da fizikakan evu huuogeka hivandutjun e es karox em apacucel havatacek mek ankcvi ci kareli mtacel ete hivand ek uraxacek moracek

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ