Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

Հայաստանում մանկական քաղցկեղով հիվանդների մեծ մասը լիակատար բուժվում է

Հայաստանում ամենից հախաճ հանդիպող քաղցկեղի տեսակը երեխաների մոտ արյան քաղցկեղն է՝ լեյկիմիան, որը կազմում է մոտ 30—40 տոկոսը չարորակ ուռուցքների։ Երկրորդ տեղում են ավշային հանգույցների չարորակ ուռուցքները, այնուհետեւ գլխուղեղի ուռուցքն է՝ 15—17 տոկոս դեպքերում։


«Ոչ շատ տարածված են, սակայն հանդիպում են նաեւ երիկամների, ոսկրային եւ այլ քաղցկեղի այլ տեսակներ»,–«Արմենպրեսի» թղթակցի հետ զրույցում նշեց Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի մանկական ուռուցքաբանության բաժնի ղեկավար Գրիգոր Բադալյանը։ Նրա խոսքով՝ եթե աշխարհի տվյալներով նկատվում է աճ, ապա Հայսատանում վերջին տասը տարվա վիճակագրությունը ցույց է տալիս, որ վիճակը այս ուղղությամբ մեզ մոտ կայուն է, էական տեղաշարժեր, փոփոխություններ նկատելի չեն։ Տարեկան գրանցվում է մոտ 90—100 առաջին անգամ ախտորոշված քաղցկեղի դեպք։


«Երեխաների մոտ հիվանդության 70 տոկոս դեպքերը բուժվում են, խոսքը լիակատար բուժման մասին է։ Եթե հիվանդությունը 2—3 տարի անց չի կրկնվում, ապա կարելի է համարել, որ մենք հասել ենք վերջնական արդյունքի»,–ընդգծեց մանկական ուռուցքաբանը։ Նա նշեց, որ մանկական չարորակ ուռուցքներն ավելի զգայուն են, քան մեծահասակների դեպքում է, եւ հիվանդության՝ սկզբնական փուլերում հայտնաբերման դեպքում հնարավոր է քիմիաթերապիայի միջոցով բուժել այն։


«Ի տարբերություն նախորդ տասնամյակում մանկական քաղցկեղի գրանցված աճի՝ վերջին տասնամյակում իրավիճակը կայունացել է»,–ասաց նա։


Մանկական քաղցկեղի առաջացման պատճառները բազմազան են՝ քաղցկեղածին նյութեր սննդում եւ օդում, ծնողների կողմից վնասակար սովորություններ՝ ծխախոտի եւ ալկոհոլի չարաշահում, ինչպես նաեւ մոր մոտ նույնիսկ մինչ հղիությունն առողջական խնդիրներ, արեւային ճառագայթում եւ այլն։ Քաղցկեղի այն տեսակները, որոնք հաճախ հանդիպում են մեծահասակների մոտ, երեխաների մոտ գրեթե չեն լինում։ Տարբերություն կա նաեւ ուռուցքների եւ բուժման մեթոդիկայի միջեւ։


2011 թվականի ընթացքում հանրապետությունում գրանցվել է մանկական քաղցկեղի 71 դեպք, որոնցից 46—ը՝ 0—14 տարեկանների մոտ, 8—ը՝ 15—17 եւ 17 դեպքը՝ 18—19 տարեկանների շրջանում։

Սկզբնաղբյուր. hhpress.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ