Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

Շագանակագեղձի քաղցկեղի բուժման նոր մեթոդը ֆանտաստիկ արդյունքներ է գրանցել. հետազոտություն

Շագանակագեղձի քաղցկեղի բուժման նոր մեթոդը ֆանտաստիկ արդյունքներ է գրանցել. հետազոտություն

Տղամարդկանց ամենահաճախ հանդիպող հիվանդության` շագանակագեղձի քաղցկեղի բուժման նոր մեթոդի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ այն աննախադեպ արդյունավետություն ունի, գրում է The Telegraph-ը:
 
Բուժման նոր մեթոդով ուղուցքներն այրվում են բարձր հզորությամբ հատուկ ուլտրաձայնի օգնությամբ: Ուլտրաձայնը զգուշորեն գտնում է նույնիսկ բրնձի փոքրությամբ ուռուցքները և այրելով վերացնում դրանք:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է նաև, որ ուլտրաձայնային բուժումը ապահովում է 10տղամարդուց 9-ի լիակատար ապաքինումը բուժման սկզբից 12 ամիս անց: Համեմատության համար նշենք, որ վիրահատական և ռադիոթերապիայի արդյունքում բուժվում են հիվանդների միայն կեսը, սակայն 2 մեթոդների կիրառումն էլ հանգեցնում է տղամարդկանց մոտ սեռական անկարողության:

Բուժման նոր մեթոդի փորձարկումներում ներգրավված է եղել 41 տղամարդ, որոնց 95%-ը լիովին ձերբազատվել է հիվանդությունից 12 ամիս անց: Այս բուժումը ստանալուց հետո նրանցից ոչ մեկի մոտ չի գրանցվել սեռական անկարողություն կամ անզսպվածություն:
 
Կանխատեսվում է,որ բուժման այս մեթոդը հասանելի կլինի 5 տարուց:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ